ՈՒրբաթ, 17.05.2024, 09:41 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 8 » Մեղրիում կայացավ հայ-իրանական ծրագրով կառուցվելիք ՀէԿ-ի հիմնարկեքը
16:15
Մեղրիում կայացավ հայ-իրանական ծրագրով կառուցվելիք ՀէԿ-ի հիմնարկեքը
Մեղրիում կայացավ հայ-իրանական ծրագրով կառուցվելիք ՀէԿ-ի հիմնարկեքըԱրաքս գետի վրա՝ հայ-իրանական համագործակցությամբ կկառուցվի երկեւ հիդրոէլեկտրոկայան՝ Մեղրու եւ Ղարաչիկարի ՀէԿ-երը։  Այսօր՝ նոյեմբերի 8-ին, հայկական կողմում տեղի ունեցավ Մեղրու ՀէԿ-ի հիմնարկեքի արարողությունը, որին մասնակցեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Իրանի էներգետիկայի նախարար Մեջիդ Նամջունն ու Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։ 

Իր ելույթում Մովսիսյանը նշեց, որ Մեղրու ՀէԿ-ի կառուցման վերաբերյալ հարցերը հստակեցվել են մի քանի օր առաջ՝ հայ- իրանական միջկառավարական հանձնաժողովի համատեղ նիստում, որտեղ որոշվել են առաջիկա մեկ տարվա անելիքները։ Սակայն ՀէԿ-երի կառուցման վերաբերյալ համաձայնությունները ձեռք են բերվել ավելի վաղ՝  2007 եւ 2008թթ. միջկառավարական երկու համաձայնագիր է ստորագրվել, որոնք վավերացրել են երկու երկրների խորհրդարանները։

«Ձեռք բերված պայմանավորվածությունների եւ հստակեցված օրակարգի համաձայն՝ այսօր տեղի է ունենում հիմնարկեքը, իսկ առաջիկայում կսկսվի շինարարությունը։

Մեղրու ՀէԿ-ը ունենալու է 130 մգվտ դրվածքային հզորություն եւ տարեկան արտադրելու է մոտ 800 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Կառուցվելեւ է 18 200 մ երկարությամբ թունել՝ Ծիրանիձոր տեղամասից մինչեւ հայ- իրանական սահմանային տեղամաս, որը գտնվում է նախկին երկաթուղու թունելի մոտ։

Գլխադասային ձեռնարկության մոտակա բնակավայրն է Տարվանք գյուղը, մոտակայքում են նաեւ Շվանիձոր, Երասխավան գյուղերը։

ՀԷԿ-ի վայրում կառուցվելու է 65 մեգավատ հզորությամբ  2 հիդրո ուդվիներ եւ տեղադրվելու են նոր սարքավորումներ: Ըստ Արմեն Մովսիսյանի՝ դա կնպաստի մարզային տնտեսության զարգացմանը եւ երկու երկրների տնտեսությունների արդյունավետ համագործակցության: Ա. Մովսիսյանը նաեւ հստակեցրեց, որ  Մեղու ՀԷԿ –ը կառուցվում է  բնապահպանական միջազգայնորեն ընդունված չափանիշներին համապատասխան: Իրանական կողմից ներդրող է հանդիսանում «Թավան Աբ Արազ» ընկերությունը, որի հետ կառուցված է թույլ տվության պայմանագիր: Ըստ այդ պայամանագիրի՝ Իրանական  ընկերությունը ինքնուրույն է լուծելու Մեղրի ՀէԿ-ի կառուցման եւ շահագործման հետ կապված բոլոր ֆինասական  եւ կազմակերպչական հարցերը: Շինարարությունը պետք է իրականցվի 5 տարվա ընթացքում, որից 15 տարի անց ՀԷԿ-ը պետք է անհատույց փոխանցվի հայկական կողմին: Ընդորում, համատեղ փորձարկումներով պետք է հիմնավորվի, որ փոխանցման պահին ՀԷԿ-ի էլեկտրամեխանիկական եւ հիդրոմեխանիկական սարքավորումները շահագործման 10 տարվա ռեսուրս ունեն, իսկ թունելը եւ ինժեներական կառույցները առնվազն 30 տարվա ռեսուրս: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ, որ ՀԷԿ-ի շինարարության դեպքում ներգրավվի տեղական աշխատուժ:

Իրանի էներգետիկայի նախարար Մեջիդ Նամջունը նախ փառք տվեց Աստծուն, որ հնարավորթույուն տրվեց իրականացնել ՀԷԿ-ի արարողությունը: «Շնորհակալությունս եմ հայտնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այս արարողությանը մասնակցելու համար: Հայաստանը ունի հատուկ դիրք եւ տեղ Իրանի արտաքին հարաբերություններում, հաշվի առնելով մեր մշակության առանձնահատկություններ եւ երկու երկրների ղեկավարների կապն ու համագործակցությունը»,- ասաց նախարարը:

Իրանի էներգետիկայի նախարարը ներկայացրեց մի զեկույց , որում տեղեկատվություն կար իր երկրի էներգետիկ քաղաքականության վերաբերյալ. «Իրանը շատ է կարեւորում ջրի դիվանագտությունը: Աշխարհի բնակչություն 40 տոկոսը ապրում է այնպիսի շրջաններում, որ գետերը հոսում են տարբեր երկրների սահմանագծերով: Ջուրը Իրանի ժողովրդների համար եղել է կապող օղակ եւ Իրանի կառավարությունը հիդրոէներգետիկայի ոլորտում պատրաստակամ է հաշվի առնելու Հայաստանի  ցանկացած առաջարկություն համագործակցության առումով»։ Նրա խոսքով, Իրանը Բաքվին մատակարարում է 1000  գիգաբայտ հիդրոէներգետիկա, որը երկրի ընդհանուր էներգետիկայաի 10 տոկոսն է, սակայն իրենք նպատակ ունեն հիդրոէներգետիակայի արտադրությունը հասցնել 40 հազար կիլովատի եւ անցնել այլընտրանքային այլ աղբյուրների: Նախարարը նաեւ ասաց, որ Իրանը աշխարհում 3 տեղն է զբաղեցնում ջրամբարների կառուցման ոլորտում: Նա նաեւ նշեց,որ շինհրապարակի ստեղծումը, սարքավորումների մատակարարումը եւ նախագծային աշխատանքները կմեկնարկեն հենց այսօրվանից։

Նշենք, որ հիմնարկեքի արարողությունից հետո Սերժ Սարգսյանն ու Իրանի էներգետիկայի նախարար Մեջիդ Նամջունը մոտ կես ժամանոց  առանձնազրույց են ունեցել։

Դիտումներ: 385 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: