ՈՒրբաթ, 17.05.2024, 07:53 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հոկտեմբեր » 10 » Մեկնարկում է «PANARMENIAN EXPՕ–2012» միջազգային ցուցահանդեսը
19:36
Մեկնարկում է «PANARMENIAN EXPՕ–2012» միջազգային ցուցահանդեսը

Հայաստանի  առեւտրաարդյունաբերական պալատը եւ «Պրոմ Էքսպո» ընկերությունը հոկտեմբերրի 12-14-ը Կ.Դեմիրճյանի  անվան Մարզահամերգային համալիրում կազմակերպում են Համահայկական 4-րդ «PANARMENIAN EXPՕ–2012» միջազգային բազմաբնույթ ցուցահանդեսը,որի բացման արարողությունը կկայանա հոկտեմբերի 12–ին ժամը 13–ին։ 

ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի լրատվական ծառայությունից հայտնում են, թե ցուցահանդեսի նպատակն է ամրապնդել հայրենական արտադրանքի եւ ծառայությունների վստահությունը հայկական շուկայում, ստեղծել նոր գործնական կապեր։

Ցուցահանդեսի նպատակներից է նաեւ խթանել հայրենական արտադրողներին արտահանման հարցում` ստեղծելով ակտիվ գործնական միջավայր ցուցահանդեսի ընթացքում, հրավիրելով գործարարներ արտերկրից:  

Ցուցահանդեսի այցելուներին կներկայացվեն նաեւ ներմուծված ապրանքատեսակներ:

Ցուցահանդեսը լավ հնարավորություն է տալիս նաեւ ներդրողներին ուսումնասիրություններ կատարելու հայաստանյան շուկայում, բանակցելու արտադրողների հետ նոր ներդրումային ծրագրերի վերաբերյալ:

Ցուցահանդեսը տեղակայված է մոտ 3500 քմ-ի վրա:

Թեմատիկ բաժիններն են` առողջապահություն, ապահովագրություն արդյունաբերություն, առեւտրային կազմակերպություններ, բանկեր եւ վարկային կազմակերպություններ, բեռնափոխադրում, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, ինովացիոն եւ տեղեկատվական տեխնոլոգիա, իրավախորհրդատվական ծառայություն, կանաչապատում եւ ձեւավորում, կահույք եւ կենցաղային տեխնիկա, շինարարություն ու շինտեխնոլոգիաներ եւ սննդարդյունաբերություն։

Դիտումներ: 440 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: