ՈՒրբաթ, 17.05.2024, 09:18 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Սեպտեմբեր 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Սեպտեմբեր » 10 » Մենք Ասիական զարգացման բանկի հետ ունենք համագործակցության մեծ փաթեթ. փոխվարչապետ
22:48
Մենք Ասիական զարգացման բանկի հետ ունենք համագործակցության մեծ փաթեթ. փոխվարչապետ
Մենք Ասիական զարգացման բանկի հետ ունենք համագործակցության մեծ փաթեթ. փոխվարչապետ

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը` բանկի տնօրենների խորհրդում Հայաստանի ծրագրերի պատասխանատու Բհիմանտարա Վիդյաջալայի (Bhimantara Widyajala) գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ էկոնոմիկայի, տրանսպորտի եւ կապի, տարածքային կառավարման նախարարությունների եւ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչներ:

Քննարկվել են ԱԶԲ-ի հետ համագործակցությանը, բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր: «Ասիական զարգացման բանկը ՀՀ կառավարության խոշոր գործընկերներից է, մենք բանկի հետ ունենք համագործակցության մեծ փաթեթ եւ կարեւորում ենք ծրագրերի հաջող իրականացումը»,-նշեց փոխվարչապետը:

Կողմերն անդրադարձան «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման ծրագրին` երկուստեք ընդգծելով նախանշված ժամկետներում աշխատանքների հաջող իրականացումը: Փոխվարչապետը նշեց, որ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ նման մասշտաբային ճանապարհաշինական ծրագիր առաջին անգամ է կյանքի կոչվում, եւ հայկական կողմը շահագրգռված է ծրագրի հաջող իրականացմամբ:

Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին բանկի աջակցությամբ իրականացվող ջրամատակարաման եւ ջրահեռացման ծրագրի ընթացքից: Առաջին ծրագիրն ավարտվել է, արդեն մեկնարկել է նմանատիպ երկրորդ ծրագիրը, որում ընդգրկված է 90 գյուղական եւ 18 քաղաքային համայնք:

Բանկի աջակցությամբ իրագործվող մեկ այլ` կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտում նախատեսվող ծրագրի հետ կապված նշվեց, որ արդեն մեկնարկել են առաջին արդյունքների հրապարակային քննարկումները, որից հետո կոնկերտ առաջարկություններ կներկայացվեն կառավարություն:

Հանդիպմանը քննարկվեցին նաեւ ՀՀ կառավարության եւ բանկի միջեւ համագործակցության եռամյա ծրագրի հաստատման, համագործակցության նոր` հնգամյա ռազմավարության մշակման հետ կապված հարցեր:

Դիտումներ: 302 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: