ՈՒրբաթ, 17.05.2024, 06:00 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Դեկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Դեկտեմբեր » 18 » Մեզ պետք է «ավելի տեղական» ձու
22:19
Մեզ պետք է «ավելի տեղական» ձու
Մեզ պետք է «ավելի տեղական» ձու

Երկու տարի առաջ, ձվի արտադրության ավելցուկի օրերին, արտադրողներից մեկը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է ձու արտահանել Հայաստանից, պատասխանել էր. «Ձվի արժեքի գերակշիռ մասն առանց այդ էլ ներմուծվում է: Ծովից եկած ապրանքը որ ծովով հետ ուղարկենք, դա արդեն արտահանում չէ»: Իրոք, արտադրության հիմնական ծախսերը կապված են ներմուծման հետ՝ կերային կուլտուրաներ (հացահատիկ), շրոտ, հավելումներ, մայրական կազմ (ածան եւ բրոյլեր) եւ, իհարկե, արտադրությունը ջեռուցող գազը: Այս ամբողջը կազմում է թռչնաֆաբրիկաների ողջ ծախսերի 70-75%-ը:

Ներմուծումը սրանցից որո՞վ կարելի է փոխարինել: Գազը փոխարինելը, բնականաբար, իրատեսական չէ, իսկ տոհմային հոտ Հայաստանում դեռեւս չի կազմավորվել: Իսկ ահա տեղական կերը կարող է գոնե մասամբ փոխարինել ներմուծվածին եւ տեղական ձուն ու թռչնամիսը դարձնել քիչ ավելի «տեղական»:

Հացահատիկի արտադրությունը Հայաստանում երբեք բարձր եկամտաբեր չի եղել: Մեծ մասամբ հացահատիկ է ցանվում անջրդի հողերում, որտեղ կլիմայական ռիսկերը կրկնապատկվում են, իսկ վարկի հասանելիությունը՝ կրկնակի դժվարանում: Կա եւ երկրորդ խնդիրը, որը կապված է ֆերմերներին տված արտոնության հետ: ԱԱՀ-ից ազատված ֆերմերային գյուղմթերքը (այդ թվում՝ հացահատիկը) տնտեսվարողների համար ցանկալի չէ, որովհետեւ երբ տնտեսվարողը գին է դնում իր ապրանքի վրա, ԱԱՀ-ն մնում է բիզնեսի ձեռքին՝ դոմինոյի վերջին քարի նման: Այդ պատճառով, թեեւ տեղական եգիպտացորենի տոննան 20-25 հազար դրամով էժան է, բիզնեսմենի համար դե-ֆակտո ավելի մատչելի է դրսինը, որովհետեւ դրա ԱԱՀ-ն վճարում է ներմուծողը (չէ՞ որ նա ԱԱՀ-ից ազատված չէ): Պետությունը, փաստորեն, տնտեսվարողին դարձրել է նվիրատու՝ գյուղացու օգտին: Իսկ բիզնեսը նվիրատվություն չի սիրում:

Սակայն Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը վստահ է՝ տեղական կերարտադրությունը կարող է ապրել առանց նվերների: Պետք է միայն անհրաժեշտ քանակի անշմակ հողեր մտցնել ցանքաշրջանառության մեջ՝ եգիպտացորենի եւ կերային մյուս կուլտուրաների համար, եւ բավարարել կերի կայուն պահանջարկը: Հողը մշակող եւ բերք աճեցնող գյուղացիների հետ երաշխիքային պայմանագրեր կկնքվեն: Սեպտեմբերի փոխարեն, գյուղացին կանխիկ գումար կստանա ճիշտ ժամանակին՝ վաղ գարնանը, աշնան բերքի դիմաց: Իսկ պայմանագիրը կօգնի բանկում վարկ ստանալ. Ճիշտ այնպես, ինչպես մեզ՝ քաղաքաբնակներիս, բանկում օգնում է աշխատավարձի տեղեկանքը:

Կանխավճարային պայմանագրերն ամրագրված են թռչնաբուծության զարգացման տեսլականում,՝որն արդեն կազմվել է թռչնաբույծների միության կողմից, դիտարկվել գյուղնախարարությունում եւ ուղարկվել կառավարություն:

«Գյուղատնտեսության զարգացման ցանկացած պետական ծրագրի նպատակը, ի վերջո, գյուղմթերքի իրացումն է: Դրա համար ձեռքբերողը՝ լինի դա ալրաղաց, պահածոյի գործարան կամ թռչնաբուծարան, պիտի գործընթացի մասնակիցը լինի: Կանխավ վճարելով հացահատիկի համար՝ տնտեսվարողը, գյուղացու հետ մեկտեղ, շահագրգիռ կողմ է դառնում: Նրա կողմից հրավիրված գյուղատնտեսները պարբերաբար կայցելեն դաշտեր՝ խորհրդատվության համար», - նշում է Ս. Ստեփանյանը:

«Ամենակարեւորը՝ բանկերի եւ պետության հիմնական գործընկերները կդառնան ոչ թե հազարավոր մենատնտեսները, այլ բիզնեսը: Բանկերի տեսանկյունից՝ նրանց շնորհիվ գյուղացին մարում է իր վարկը, քանի որ նրանք կդառնան բերքի երաշխավորված գնորդները, իսկ պետության տեսանկյունից՝ գյուղաջակցության սուբսիդիաները չեն փոշիանա եւ կդառնան ավելի նպատակային: Այսինքն՝ կայացնում ենք ագրոարդյունաբերական շղթան եւ կերի բազան առնվազն 30%-ով դարձնում ենք տեղական՝ նվազեցնելով կախվածությունը միջազգային գների թռիչքաձեւ փոփոխություններից: Հետեւաբար՝ կէժանանա նաեւ ֆաբրիկաների արտադրանքը»:

Պետք է նշել, որ նման փորձեր վերջին տարիներին եղել են, սակայն սպասված արդյունքը դեռ չեն տվել: Թռչնաֆաբրիկաներից մեկը փորձել էր եգիպտացորեն ցանել Տավուշի մարզի Դիտավան եւ Արմավիրի Վանանդ գյուղերում: Ցավոք, մի դեպքում հողակտորը բարդ էր մշակել. փոքր էր եւ թեք, մեկ այլ դեպքում տարածքը անջրդի էր, բերքը՝ ոչ շատ բարձր: «Թե՛ խոպան, թե՛ մշակովի հողերում աշխատելիս, նախընտրելի է գործ ունենալ խոշոր հողակտորների հետ, որտեղ տեխնիկան եւ պարարտանյութը ավելի արդունավետ կդառնան: Այդ տարածքների սեփականատերերը առաջիններն իրենք կցանկանան միավորվել միավորվելու իրական ազդակներ կունենան՝ ստեղծելով կոոպերատիվներ, որոնք գյուղատնտեսության զարգացման մեջ կառավարության առաջնային նպատակներից են: Արդյունքում էապես կավելանան աշխատատեղերը», - կարծում է Ս. Ստեփանյանը:

Բարձր ինքնարժեքը թռչնաֆաբրիկաների մյուս գլխացավն է: Ֆաբրիկաներն այսօր ավելի շատ ձու են արտադրում, քան հայաստանցիները սպառում են: Մրցակցային..

Բարձր ինքնարժեքը թռչնաֆաբրիկաների մյուս գլխացավն է: Ֆաբրիկաներն այսօր ավելի շատ ձու են արտադրում, քան հայաստանցիները սպառում են: Մրցակցային պայքարի մեջ շահույթը մաշվում-կորում է: Այսօր ձուն վաճառվում է գործնականորեն ինքնարժեքով: Հացահատիկի համաշխարհային գներն աշնանը կտրուկ բարձրացել են, սակայն ձուն առաջվա պես խանութներին բաց է թողնվում 40-50 դրամով: Սակայն այս նվերը հավերժական չէ. բոլոր թռչնաֆաբրիկաները 2011 թիվը փակել էին վնասով, բացի «Արաքսից»: Պատճառներից մեկը կարող է լինել այն, որ այլ ֆաբրիկաները թռչնակերի հացահատիկ են ձեռք բերում ներմուծողներից, իսկ «Արաքսը» ինքն է իր համար կերային հացահատիկ ներմուծում՝ ազատվելով վերավաճառողի մարժայից: Կարծում ենք՝ որքանով հացահատիկը կլինի տեղական, այնքանով բոլորի համար կնվազի կախվածությունը ներմուծված հացահատիկի գնային տատանումներից:

Հեռանկարային է նաեւ Լեռնային Ղարաբաղը, որտեղ եգիպտացորենի աճեցումը 2009 թ.-ից սուբսիդավորվում է պետության կողմից: Խոնավասեր այդ բույսի համար տեղի պայմաններն օպտիմալ են: 2009-ից եգիտպտացորենի աճեցումը, ապա՝ սերմի ձեռքբերումը սուբսիդավորվում էր պետության կողմից: Արդյունքում 2011 թ. Ղարաբաղում եգիպտացորենի ցանքատարածությունը (4872 հա) գերազանցել էր ՀՀ-ի ծավալը (3524 հա), թեեւ միջին բերքատվությունն ավելի ցածր է, քան ՀՀ-ում:

Ըստ ԼՂՀ գյուղնախարարության տվյալների՝ 2006 թ.-ից սկսած՝ եգիպտացորենի ցանքատարածություններն ավելացել են 12 անգամ: Սակայն եգպտացորենի բերքը համամասնորեն չի աճել՝ ընդամենը 1.5 անգամ: Իսկ մեր կողմից հարցված թռչնաֆաբրիկաների ղեկավարները նշել են, որ Ղարաբաղի եգիպտացորենը միեւնույն է՝ պակաս ձեռնտու է բերածից (թեեւ առանձին խմբաքանակներ ներմուծվել են): Պատճառը կրկին ԱԱՀ-ն է…

Դիտումներ: 401 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: