ՈՒրբաթ, 17.05.2024, 08:29 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Մարտ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Մարտ » 7 » Մի քանի եվրոպական ավիաընկերություններ դադարեցրել են չվերթները դեպի Երեւան
18:51
Մի քանի եվրոպական ավիաընկերություններ դադարեցրել են չվերթները դեպի Երեւան
Մի քանի եվրոպական ավիաընկերություններ դադարեցրել են չվերթները դեպի Երեւան

Եվրոպական 3 ավիաընկերություններ 2012 թ. դադարեցրել են դեպի Երեւան չվերթները: Այդ մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասել  է Ճամփորդական գործակալների հայկական միության փոխնախագահ Եղիշե Թանաշյանը:

Մասնավորապես՝ չվերթներ իրականցնելուց հրաժարվել են «Բրիտանական ավիաուղիները», «Լոտ լեհական ավիաուղիները» եւ լատվիական «Էյր Բալթիկը»:

Ըստ Ե. Թանաշյանի՝ նրանց թռիչքների արդյունքում Հայաստանն ունենում էր տարբեր վճարունակության ավիափոխադրումներ: «Էյր Բալթիկի» շնորհիվ դեպի Հյուսիսային Եվրոպա չվերթներն ավելի մատչելի էին, «Բրիտանական ավիաուղիները» սպասարկում էին ամերիկյան զբոսաշրջիկին, առաջարկելով ոչ էժան, բայց հարմարավետ պայմաններ:

«Լեհական ավիաուղիների» հետ հայկական զբոսաշրջային մասնավոր հատվածը լուրջ հույսեր էր կապում, քանի որ Լեհաստանում կենսամակարդակը նույնիսկ ճգնաժամի պայմաններում աճել է, ու այդ երկրից ակտիվացել է արտագնա զբոսաշրջությունը: Լեհական զբոսաշրջային ընկերությունների կողմից հետաքրքրություն կար Հայաստանի նկատմամբ, արդեն վարվում էին բանակցություններ ամենամեծ լեհական ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության վերաբերյալ; Չվերթը հանելուց հետո բոլոր այս ծրագրերը սառեցվել են:

Ե. Թանաշյանի մեկնաբանմամբ՝ հրաժարվելու պատճառը «Զվարթնոց» օդանավակայանի բարձր գներն են, ինչպես նաեւ՝ ոչ ազատ օդային տարածքը:

Ներկայում դեպի Արեւելյան Եվրոպա ավիատոմսերի գները 20-25%-ով բարձրացել են նախորդ տարիների համեմատ:

Դիտումներ: 367 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: