Կիրակի, 19.05.2024, 03:41 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Մայիս 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Մայիս » 11 » ՄԻԳՈՒՑԵ Ե. ԶԱԽԱՐՅԱՆՆ ԷԼ Դ. ԿԱՐՆԵԳԻԻ ՆՄԱՆ, “ԹԵ, ԻՆՉՊԵՍ ՀԱՐՍՏԱՑԱ”-ն ԳՐԻ՞
15:30
ՄԻԳՈՒՑԵ Ե. ԶԱԽԱՐՅԱՆՆ ԷԼ Դ. ԿԱՐՆԵԳԻԻ ՆՄԱՆ, “ԹԵ, ԻՆՉՊԵՍ ՀԱՐՍՏԱՑԱ”-ն ԳՐԻ՞
Փոքրիկ Հայաստան, անռեսուրս երկիր, երկիր որը շրջապատված է թշնամիներով, երկիր որտեղ լուծված չեն էլեմենտար սոցիալական բնույթի խնդիրներ, երկիր որտեղ արտագաղթի չափերը ուղղակի ցնորքի են բերում, երկիր որտեղ առկա է ամենաթողությունը և անպատժելիությունը, երկիրը, որին ոչ միայն ոչ մի կերպ չի հաջողվում արտաքին պարտքերը մարել, այլ մարելու փոխարեն նոր պարտքեր են կուտակվում և այսպես շարունակ....:
Բայց արի ու տես, որ այսպիսի Հայաստանում կա մարդկանց մի տեսակ, որոնք ոչ միայն տեղական մասշտաբի հարուստի համբավ ունեն , այլ կարելի է ասել միջազգային: Իհարկե խորը հարգանք տածելով անմեղության վարկածի հանդեպ իմ մտքով չպետք է անցնի, որ Երևանի նախկին քաղաքապետ, այժմ ՀՀ կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը իր բարվոք վիճակին հասել է, այլ ճանապարհներով: Այդ դեպքում միգուցե բոլորից լավ ինքը բացատրի, թե, ինչպես է նրան հաջողվել ամբողջ կյանքը զբաղեցնելով պետական հնչեղ պաշտոններ,/ օր ու գիշեր, ինչպես են իրենք են ասում զբաղված լինելով պետական հոգսերով/, սակայն ստանալով պետական պաշտոնների համար սահմանված շատ քիչ գումարներ, այնումենայնիվ այսպես հարստանալ: Օրինակ արտասահմանում շատ ընդունված տարբերակ է, երբ մարդը հարստանում է, որպեսզի իր հարստությունը հանկարծակի ոչ մեկի մոտ կասկածի նշույլ անգամ չառաջացնի ինքը անձամբ հոդվածի տեսքով/ եթե ճանանչված ֆիգուր է/, կամ թեկուզ ակնարկների տեսքով տեղեկացնում է հանրությանը, թե, ինչպես է ինքը կարճ ժամանակում հարստացել: Այնտեղ դա ընդունված է նույնիսկ ան մարդկանց մոտ ովքեր ընդհանրապես առնչություն չեն ունեցել պետական պորտֆելների հետ, էլ ուր մնաց, երբ նրանք զբաղեցնում են այնպիսի պետական պաշտոններ, որոնք առանցքային են համարվում տվյալ երկրի համար: Օրինակ վերցնենք բեստսելեր դարձած Կարնեգիի գիրքը, որտեղ նա մատաղ սերունդներին բացատրում է, թե, ինչպես է իրեն հաջողվել հարստանալ: Եվ անմեկնաբանելի է, այն փաստը, թե, ինչքան մեծ օգուտ է նա տվել շատ երիտասարդներին, որոնք այս գիրքը դարձնելով իրենց համար ուղեցույց առաջ են գնացել կյանքում: Հիմա վատ չէր լինի, որպեսզի նույն բանը կրկներ Երվանդ Զախարյանը, չէ, որ նրա հարստանալու օրինակը կարող էր "ուղղեցույց” դառնալ շատ հայ երիտասարների համար:
Հ.Գ. Մեզ մնում է միայն անհամբեր սպասել, թե, երբ Երվանդ Զախարյանը և նմանատիպ պետական այրեր մեզ կնվիրեն իրենց հուշերը:

                                                                                            Կարեն Թումանյան
Դիտումներ: 344 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: