ՈՒրբաթ, 17.05.2024, 07:41 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Նոյեմբեր » 8 » Միջազգային կապիտալի շուկայում շրջանառվող Հայաստանի պարտատոմսերի ձեռքբերման եզակի հնարավորություն Ամերիաբանկի կողմից
21:31
Միջազգային կապիտալի շուկայում շրջանառվող Հայաստանի պարտատոմսերի ձեռքբերման եզակի հնարավորություն Ամերիաբանկի կողմից
Ամերիաբանկն առաջինը Հայաստանում իր 
հաճախորդներին ընձեռում է եզակի հնարավորություն` 
ձեռք բերելու միջազգային կապիտալի շուկայում 
շրջանառվող Հայաստանի առաջին սուվերեն – ԱՄՆ 
դոլարով թողարկված եվրոպարտատոմսերը: 
Հայաստանի կողմից առաջին անգամ թողարկված
 եվրոպարտատոմսերի պահանջարկն արդեն հատել է 
երեք միլիարդ ԱՄՆ դոլարի սահմանը:

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից թողարկված եվրոպարտատոմսերը տեղաբաշխվել են Deutsche Bank AG-ի, HSBC Bank-ի և J.P. Morgan Securities-ի կողմից` 700 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 7 տարի մարման ժամկետով և 6% տարեկան տոկոսադրույքով: Ընդ որում, տեղաբաշխման արդյունքում ձևավորվել է առաջարկվածից ավելի ցածր գին` ներդրողների համար ապահովելով 6.25% եկամտաբերություն:

Փաստենք, որ «Մուդիզ» վարկանշային կազմակերպության կողմից Հայաստանի վարկանիշը գնահատվել է Ba2- կայուն, իսկ Fitch վարկանշային գործակալության կողմից՝ BB-կայուն:

Նշենք, որ Ամերիաբանկի բրոքերային ծառայությունների շրջանակներում հնարավոր է նաև իրականացնել գործառնություններ բազմաթիվ ֆինանսական գործիքներով, մասնավորապես` բաժնետոմսեր, պարտատոմսեր, ֆյուչերսներ, արտարժութային (forex), դեպոզիտար ստացականներ և այլն: Այժմ արդեն բրոքերային ծառայությունների ներքո հնարավոր է իրականացնել գործառնություններ նաև Հայաստանի Հանրապետության եվրոպարտատոմսերով: 

Դիտումներ: 311 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: