ՈՒրբաթ, 17.05.2024, 10:03 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Օգոստոս » 3 » Միլիոնավոր դոլարների օգուտն ու վնասը
21:32
Միլիոնավոր դոլարների օգուտն ու վնասը
                           

  2001-2003 թվականներին Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցվեց  սահմանագոտին շրջանցող, Ոսկեպար-Կիրանց 11 կմ երկարությամբ ճանապարհը: Շրջանցիկ այդ ճանապարհը  կառուցել է «Դորոժնիկ» ՍՊԸ-ն: Շինարարության համար, մեր տվյալներով, ծախսվել է մոտ 7 միլիոն դոլար: Ներկայումս այս ճանապարհում, շուրջ 20 տեղ ասֆալտի ծածկույթը քանդվել կամ փոս է ընկել, ճանապարհը դարձել է անբարեկարգ: Պատճառը, ըստ մասնագետների, ասֆալտի հիմքի թույլ լինելն է, մեծ հաշվով՝ ճանապարհաշինարարների  անորակ աշխատանքը:

Ներկայումս  ճանապարհի եզրին քարակույտեր են թափված, որպեսզի դրանով հարթեցվեն միջպետական ճանապարհի քանդված տեղերը:  ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչրայանի ոչ պաշտոնական ինտերնետային  կայքի  Լինսի ծրագրի ճանապարհաշինության  բաժնում այս  ճանապարհի վերաբերյալ նշված  է.  «կառուցվել է Կիրանց-Ոսկեպար սահմանամերձ գյուղերը կապող ավտոճանապարհը` դարձնելով այն ավելի անվտանգ»:  Իրականում հնարավորության կար սահմանագիծը շրջանցող  ճանապարհը կառուցել ավելի կարճ, ավելի հարթ տեղանքով,  ադրբեջանական զինուժի ոտնձգություներից  պաշտպանված, անվտանգ տարածքով: Խորհրդային տարիներին Կիրանց –Ոսկեպար հատվածը 4 կմ երկարություն ուներ: Ներկայումս գրեթե նույն  տարածքով ձգվող,  ռազմավարական նշանակություն ունեցող, ռազմական տեխնիկայի եւ զինուժի տեղաշարժի համար կառուցված հողաշեն ճանապարհը ունի 5 կմ երկարություն: Այն ադրբեջանական հրետակոծությունից պաշտպանված է  հողապատնեշներով: Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցված շրջանցիկ ճանապարհը կրկնակի երկար է, այն ձգվում է  լեռնային բաց տեղանքով, խոցելի է ադրբեջանական հենակետերի կողմից: Տրանսպորտային միջոցների տերերը շրջանցիկ այդ  ճանապարհը հաղթահարելիս հավելյալ վառելիք, ժամանակ եւ նյարդեր են ծախսում:

 Ոսկան Սարգսյան

Դիտումներ: 455 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: