ՈՒրբաթ, 17.05.2024, 07:41 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հոկտեմբեր » 11 » ՄԻՊ. Ֆինհաշտարարի որոշումները այսուհետ հնարավոր է բողոքարկել
14:55
ՄԻՊ. Ֆինհաշտարարի որոշումները այսուհետ հնարավոր է բողոքարկել
ՄԻՊ. Ֆինհաշտարարի որոշումները այսուհետ հնարավոր է բողոքարկել

 Սույն թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ Սահմանադրական դատարանը համաձայնեց Մարդու իրավունքների պաշտպանի իրավական դիրքորոշումներին ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները բողոքարկելու հնարավորության վերաբերյալ։

Պաշտպանի աշխատակազմից հայտնում են, թե, հիմք ընդունելով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի դիմումը, ՀՀ Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, համաձայն որի Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների բողոքարկման հնարավորության սահմանափակումը համապատասխանում է Սահմանադրությանը միայն այն դեպքերում, երբ Կազմակերպությունները պայմանագիր են կնքել Հաշտարարի հետ՝ վերջինիս որոշումները չբողոքարկելու վերաբերյալ։ Մնացած բոլոր դեպքում նշված դրույթով նախատեսված սահմանափակումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը:

Արդյունքում այն իրավաբանական անձինք, որոնք Ֆինանսական համակարգի հաշտարարի կայացրած որոշումները բողոքարկելու համար նախատեսված սահմանափակումների արդյունքում արդյունավետ չէին կարող բողոքարկել դրանք դատական կարգով, այսուհետ կարող են առանց սահմանափակման օգտվել իրենց արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից:

Նշված գործով Սահմանադրական դատարանը հստակ սահմանեց, որ թե´ ֆիզիկական, թե´ իրավաբանական անձանց դատական պաշտպանության իրավունքը առհասարակ սահմանափակման ենթակա չէ:

Դիտումներ: 325 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: