ՈՒրբաթ, 17.05.2024, 07:52 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Օգոստոս » 22 » Միշա Հայրապետյանի ինքնասպանությունը և ռուսական 500 մլն դոլար վարկի մութ էջերը
17:54
Միշա Հայրապետյանի ինքնասպանությունը և ռուսական 500 մլն դոլար վարկի մութ էջերը
                        Միշա Հայրապետյանի ինքնասպանությունը և ռուսական 500 մլն դոլար վարկի մութ էջերը

  2009 թ. սկզբին ՀՀ իշխանությունները հպարտությամբ հայտարարեցին, թե Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը եղբայրական ձեռք է մեկնում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի դժվարին պահին ու մեր երկրին հատկացնում է 500 մլն դոլար արտոնյալ վարկ՝ 15 տարի մարման ժամկետով, Libor +3% տոկոսադրույքով և 4 տարի արտոնյալ ժամկետով: Թե ինչպե՞ս կամ ինչպիսի՞ արդյունավետությամբ է օգտագործվել այդ գումարը՝ հայտնի չէ: Մինչ օրս որևէ հաշվետվություն չի հրապարակվել վարկային միջոցների տեղաբաշխման վերաբերյալ: Մինչդեռ 4 տարի արտոնյալ ժամկետն այս տարի ավարտվում է և 2013 թ. ՀՀ-ն պետք է սկսի դրա սպասարկումը` տոկոսադրույքների մարումը: 

Վերջին իրադարձությունները՝ Փայլակ Հայրապետյանի եղբայր Միշա Հայրապետյանի ինքնասպանության հետ կապված, լույս սփռեցին մի հետաքրքիր փաստի վրա. այդ վարկը Հայաստանի կառավարությունը վերցրել է ու միայն դրանից հետո է որոշել՝ ինչի վրա ծախսել: Փայլակ Հայրապետյանը ԶԼՄ-ներից մեկին պատմել էր, որ 2009-ի նոյեմբերին էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Երիցյանի մոտ հանդիպում-խորհրդակցություն է կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների, այդ թվում՝ և Հայրապետյանների ներկայությամբ։ Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով, և հանդիպման նպատակն էր 100 միլիոնի վարկը բաժանել այդ 23 կազմակերպությունների միջև, որպեսզի դրանք սկսեն աշխատել։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ռուսական վարկը բնութագրեց որպես «շատ զարմանալի վարկ» ու հայտնեց, որ արդեն նամակ են պատրաստել և պատգամավորական հարցում են պատրաստվում անել դրա հետ կապված. «Երբ վարկը սկզբում տվեցին տարբեր կազմակերպությունների՝ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատին, «ՀայՌուսգազարդ»-ին և այլն, մենք ճիչ արձակեցինք, թե առևտրային վարկ եք բերել, այս ընկերություններին կամ շինարարներին եք տալիս՝ որ ի՞նչ: Դա էլ ավելի խորացրեց ճգնաժամը, և սպասվելիք 3-4% անկման փոխարեն ունեցանք 14%: Ընդհանրապես, այսպիսի հսկայական անկման (որ ՀՀ-ն վերջից 4-րդն էր աշխարհում) պատճառներից մեկը այդ 500 մլն դոլարի վարկն էր, որ խանգարեց մեր տնտեսությանը: Բայց պարզվեց, որ կառավարության և նրան մոտ կանգնած օլիգարխների ախորժակը շատ մեծ է, և ճգնաժամի անվան տակ 500 մլն-ը վերցրել են յուրացնելու նպատակով»: 

Հ. Բագրատյանի խոսքով` իրենց քննադատություններից հետո՝ թե այդ վարկը պետք չէր վերցնել, կամ վերցնելու դեպքում պետք էր օգնել սպառողին, քանի որ մեզ մոտ ոչ թե առաջարկի, այլ պահանջարկի ճգնաժամ է, կառավարությունը հիփոթեքային վարկավորումը մտցրեց. «Ցույց տվեցինք՝ ինչպես է առաջարկի ճգնաժամը փոխակերպվում պահանջարկի ճգնաժամի: Կառավարությունը չկարողացավ այսքան բանը վերլուծության ենթարկել, ինչ-որ բառեր էին մտմտում ընդլայնողական քաղաքականության վերաբերյալ, որոնք բոլորովին կապ չունեին իրական խնդրի հետ, և սկզբնական շրջանում զգալի մասը, գուցե՝ մոտ 200 մլն-ը, հատկացրին արտադրողներին` խորացնելով ճգնաժամը: 

Հետո երբ մենք բառի բուն իմաստով վայնասուն բարձրացրինք, թուլափայ գցեցին սպառողներին` բացեցին հիփոթեքային հիմնադրամ, բայց դրա գումարն էլ մոտ՝ 40 մլն դոլար, իրենց երեխաներին ու բարեկամներին տվեցին`խորացնելով կոռուպցիան: Այս ամենից հետո հանկարծ վարչապետը հայտարարեց, թե շուրջ 250 մլն դոլար դնում են կայունացման հիմնադրամ: Մենք էլ զարմացանք, չհասկացանք՝ առևտրային վարկը ռուսներից վերցնում են, որ կայունացման հիմնադրամ ստեղծե՞ն, իսկ այդ կայունացման հիմնադրամը որտե՞ղ են դնելու, տանելու են մեկ այլ տեղ տոկոսով դնե՞ն: Մենք վարկ ենք վերցնում 7-8%-ով, հետո այդ վարկի միջոցները 5%-ով դնում ենք մի ուրիշ տեղ: Եթե այսպես է, սա բացարձակ վնասարարություն է»:

Հ. Բագրատյանը հատուկ ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ գործարարի հետ կատարված դժբախտության հետ կապված նաև պարզվեց, որ այն ժամանակ քննարկվել է՝ 100 մլն դոլարի ադամանդի հումք բերեն, որ ադամանդագործությունն աշխատի, և հետաքրքիրն այն է, որ այդ քննարկումը եղել է վարկը վերցնելուց հետո, ինչը ցույց է տալիս, որ մեր կողմից վարկը վերցնելուց որևէ հիմնավորում չի եղել: Ավելին՝ ռուսները, որ վարկը տվել են, չեն նայել՝ ինչի համար են իրենցից վարկ ուզում: Սովորաբար բանկում վարկային պայմանագիր կնքելուց առաջ բանկին ներկայացվում է դրա վերցնելու նպատակը, որպեսզի բանկն իմանա՝ հետագայում իր գումարը հետ կգա՞, թե՞ չէ: 

Ըստ Հ. Բագրատյանի` ռուսական վարկի դեպքում դրան տվել են քաղաքական աստառ և նույնիսկ չեն հետաքրքրվել, որ 500 մլն դոլարի բաշխման սխեման կառավարությունը չունի. «Սա ցույց է տալիս, թե մեր կառավարությունն ինչքան փնթի է աշխատում, այսինքն` իրականում իրենց օլիգարխներին պետք է եղել մի 200 մլն, ասել են՝ գնանք մի 500 մլն ուզենք, բերենք: Նման աշխատանքը պարզապես հիասթափեցնում է»:

Հ. Բագրատյանը մերժեց այն կասկածները, որ ՀՀ-ն ստանձնել է 500 մլն դոլարի պարտավորությունը, բայց այդ չարաբաստիկ վարկից 100 մլն դոլարն այդպես էլ չի հասել Հայաստան: «Ոչ, վերցրել ենք, չէինք կարող չվերցնել: Բերել, կայունացման հիմնադրամ են ստեղծել, այդ գումարը, հավանաբար, մտնում է դրա մեջ: Բայց այս երկրում առանձին վարկերի գծով հաշվետվություն չեն տալիս, նման բան չկա, իրավունքը տվել են վարչապետին, ինչ ուզում՝ անում է»,- նշեց Բագրատյանը:

Թե ինչպե՞ս ենք մարելու այս վարկի տոկոսադրույքներն ու մայր գումարը` պատգամավորի պատասխանը միանշանակ է. «Ոչ մի կերպ: Այս իշխանությունը որ կա՝ մենք ոչ մի բան էլ չենք փակելու, նոր պարտքեր ենք վերցնելու, և մի տարի հետո կհայտարարվի, որ երկիրը դեֆոլտի մեջ է»:
Դիտումներ: 392 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: