ՈՒրբաթ, 17.05.2024, 08:32 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Դեկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Դեկտեմբեր » 9 » Մոտ 100 բեռնատար է կուտակվել Վենին Լարսի անցակետի մոտ
09:36
Մոտ 100 բեռնատար է կուտակվել Վենին Լարսի անցակետի մոտ

Մոտ 100 բեռնատար է կուտակվել Վենին Լարսի անցակետի մոտՄոտ 100 ֆուռ է հավաքվել  Վրաստանի եւ Ռուսաստանի սահմանի հյուսիսօսական հատվածում, Վերին Լարսի անցակետի մոտ: Պատճառը եղանակային վատ պայմաններն են եւ մերկասառույցը, «ՌԻԱ Նովոստիին» ասել է  Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչության  մամուլի ծառայության ղեկավար Յուլյա Ստարչենկոն:

Նրա խոսքով` ռուսական կողմից մոտ 93 ֆուռ է կուտակվել, որոնցում գտնվում է 180 մարդ:  Անցակետ են այցելել ՌԴ ԱԻՆ հյուսիսօսական կենտրոնի պետի տեղակալ Ալեքսանդր Բարսուկովը եւ  Հյուսիսային Օսիայի ԳՎ պետ Ալեքսանդր Խորունժին:

Ստարչենկոն տեղեկացրել է, որ նախօրեին, ժամը 14.00 –ին Վենին Լարսով մեծ բեռնատար մեքենաների երթեւեկությունը սահմանափակվել է Խաչի լեռնանցում ուժեղ ձյան պատճառով: Դա էլ հանգեցրել է փոխադրամիջոցների կուտակման:

Նա նշել է, որ այն վարորդները, ովքեր տարվա այս եղանակին հաճախ են անցնում այդ վայրով, պատրաստ են եղել դրան եւ ունեն սննդի եւ ջրի պաշար: «Սակայն հաշվի առնելով, որ առաջիկա օրերին եղանակային պայմանների բարելավում չի սպասվում, ԱԻ նախարարությունը  երկու կետ է բացել, որտեղ վարորդները կարող են տաքանալ եւ տաք սնունդ ստանալ»,-ասել է Ստարչենկոն: Նա նաեւ նշել է, որ Վլադիկավկազի իշխանությունները պատրաստ են անվճար տրանսպորտով ապահովել, որպեսզի վարորդները հասնեն քաղաք եւ ժամանակավորապես տեղավորվեն այնտեղ:

Դիտումներ: 491 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: