ՈՒրբաթ, 17.05.2024, 07:15 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Սեպտեմբեր 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Սեպտեմբեր » 4 » Նախագահը կայացրեց պատմական որոշում. Բաբկեն Հարությունյան
22:21
Նախագահը կայացրեց պատմական որոշում. Բաբկեն Հարությունյան
Հարցազրույց` «Եվրասիական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանի հետ:

- Ինչպե՞ս կմեկնաբանեք Սարգսյան-Պուտին հանդիպումը:

- Մեկ բառով ասած` պատմական: Իսկապես, Հայաստանը ճիշտ ժամանակին կայացրեց ճիշտ որոշում` ընտրելով զարգացման միակ կայուն ուղին: Սերժ Սարգսյանի հայտարարությունը փաստեց, որ հայերս կարողանում ենք դասեր քաղել պատմությունից և չենք կրկնում նախորդի սխալները, որոնք կատարվել են օրինակ առաջին հանրապետության օրոք, երբ Ադրբեջանը ավելի շուտ խորհրդայնացվեց և որպես հետևանք շատ չանցած Ղարաբաղն ու Նախիջևանը հայտնվեցին խորհրդային Ադրբեջանի կազմում: Այնպես որ, Հայաստանը ինչպես տնտեսապես շահած դուրս կգա Եվրասիական ընտանիքին ինտեգրվելուց, այնպես էլ Ղարաբաղի հարցում կհայտնվի առավել շահեկան դիրքերում:

– Եվրասիական ընտանիքին անդամագրվելու Հայաստանի որոշման մեջ որևէ հիշատակում չկա Ղարաբաղի մասով:

- Գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ Հայաստանն է Ղարաբաղի և´ ռազմական, և´ տնտեսական երաշխավորն ու աջակիցը: Եվ ուրեմն, որքան Հայաստանը զարգանա և հզորանա, այնքան էլ այն կանդրադառնա Ղարաբաղի վրա: Եվ երկրորդ` չեմ կարծում, որ Եվրոպական միության հետ ասոցացման համաձայնագրով առավել նպաստավոր պայմաններ էին ստեղծվելու Ղարաբաղի համար:

– Ինչպիսի՞ն կլինի Եվրոպական կառույցների արձագանքը, և այն ի՞նչ հետևություն կունենա Հայաստանի համար:

- Եվրոպան, միգուցե, ևս մեկ անգամ իր հիսաթափությունը հայտնի, ինչպես արել է բազմիցս տարբեր հարցերի շուրջ ու շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ: Կլինեն, իհարկե, որոշակի ճնշումներ, ինչին մեր երկիրը տեղի տալու որևէ պատճառ չունի, հուսով եմ, և չի էլ տա: Պետք է հասկանալ մեկ պարզ ճշմարտություն` Հայաստանը Եվրոպային պետք է ընդհամենը նրա համար, որ Հարավային Կովկասում Եվրասիական միությունը չլիներ ներկայացված, ինչը բացառվեց արդեն. Ռուսաստանը երբեք չի զիջի իր դիրքերը մեր տարածաշրջանում, որն էլ իր հերթին է բխում օրինակ` Հայաստանի շահերից:

– Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո նոր կառավարության ձևավորում հնարավո՞ր է:

- Խնդիրը պետք է դիտարկել այն տեսանկյունից, թե արդյո՞ք ներկայիս կառավարությունն ունակ է շարժվել Նախագահի հայտարարությանը համահունչ: Կլինի այդ, թե ոչ` կտեսնենք ոչ հեռու ապագայում: Ամեն դեպքում ունենք փաստ` Նախագահը կայացրեց պատմական որոշում, մնացածն ածանցյալ հարցեր են:

                                                                                                   Աղբյուրը` Hartak.am
Դիտումներ: 390 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: