ՈՒրբաթ, 17.05.2024, 06:01 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հունիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հունիս » 18 » Նախկին և նորանշանակ նախարարները շնորհակալություն են հայտնել վարչապետ Տիգրան Սարգսյանին
21:14
Նախկին և նորանշանակ նախարարները շնորհակալություն են հայտնել վարչապետ Տիգրան Սարգսյանին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգ նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին` ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին: Անդրադառնալով կառավարությունում նոր նախարարների նշանակման հարցին` վարչապետը մասնավորապես նշել է. «Տեղյակ եք, որ Ազգային Ժողովի ընտրություններից հետո ՀՀ սահմանադրության 74-րդ հոդվածի համապատասխան ձևավորվում է  նոր կառավարություն, որն Ազգային Ժողովին է ներկայացնում իր  ծրագիրը: Ընտրությունների արդյունքում տեղի են ունեցել փոփոխություններ: Մասնավորապես, մենք ձևավորում ենք նոր կառավարություն նոր ֆորմատով: Այդ տրամաբանության ներքո էլ երկու կոալիցիոն կուսակցություններն ըստ ստորագրված կոալիցիոն համաձայնագրի ձևավորում են նոր կառավարություն»:

 

Տրանսպորտի և կապի նորանշանակ նախարար Գագիկ Բելգարյանին ներկայացնելով նախարարության աշխատակազմին` Տիգրան Սարգսյանն ընդգծել է. «Ցանկանում եմ շնորհավորել պարոն Բեգլարյանին՝ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հայտնել իմ համոզմունքը, որ նա կկարողանա սահուն կերպով ապահովել աշխատանքների շարունակականությունը: Այն ծրագրերը, որոնք սկսել ենք կհասցվեն տրամաբանական ավարտին»:

 

ՀՀ քաղաքաշինության նորանշանակ նախարար Սամվել Թադևոսյանին ներկայացնելով նախարարության աշխատակազմին` Տիգրան Սարգսյանը նշել է. . «Նրա աշխատանքային փորձը և գիտելիքները համապատասխանում են այն պահանջներին, որոնք դրվում են նախարարի առջև: Այդ տեսակետից, ցանկանում ենք նրան բեղմնավոր աշխատնք: Միևնույն ժամանակ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վարդան Վարդանյանին համատեղ աշխատանքի համար: Ես բարձր եմ գնահատում պարոն Վարդանյանին և որպես մասնագետ, և որպես նախարար, և որպես գործընկեր, որի հետ այս տարիների ընթացքում անցել ենք լուրջ փորձությունների միջով:

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արտեմ Աաստրյանին ներկայացնելով նախարարության աշխատակազմին` Տիգրան Սարգսյանն ասել է. «Ցանկանում եմ նախ շնորհակալություն հայտնել Արթուր Գրիգորյանին այս տարիների ընթացքում կատարած աշխատանքի համար: Արտեմ Ասատրյանին դուք շատ լավ գիտեք, որովհետև նրա քաղաքական և մասնագիտական կարիերան ձեր աչքերի առջև է իրականացել: Նա մեր հմուտ և լավագույն մասնագետներից մեկն է, ով իր աշխատանքով ապացուցել է, որ կարող է դժվար խնդիրներ վերցնել իր վրա և արժանմապատվորեն  լուծել դրանք: Ցանկանում եմ Արտեմ Ասատրյանին բեղմնավոր աշխատանք»: 

 

ՀՀ առոջղապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանին ներկայացնելով նախարարության աշխատակազմին` Տիգրան Սարգսյանն ընդգծել է. «Համոզված եմ, որ ձեզանից շատերը լավ ճանաչում են Դերենիկ Դումանյկանին, որովհետև նա առողջապահության ոլորտում հայտնի մարդ է, և իր անցած ուղով ու գիտելիքներով վայելում է համակարգի մասնագետների վստահությունը, ինչը կարևոր հանգամանք է: Միևնույն ժամանակ, պարոն Դումանյանը նաև քաղաքական գործիչ է, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ և լավ պատկերացումներ ունենք նրա կազմակերպչական ու մասնագիտական ունակությունների վերաբերյալ: Պարոն Դումանյանը կկարողանա ղեկավարել առոջղապահության համակարգը: Մաղթում եմ նրան բեղմնավոր աշխատանք: Միևնույն ժամանակ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Քուշկյանին, ով վարչապետի թույլտվությամբ ասյօր բացակայում է հանրապետությունից, նրա կատարած աշխատանքի համար»:                            

 

 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանին ներկայացնելով նախարարության աշխատակազմին` Տիգրան Սարգսյանը նշել է. «Պարոն Ռոստոմյանը սպորտի ասպարեզում հայտնի գործիչ է: Տեղյակ եք, որ նա անցել է մարզիկի դժվարին ճանապարահ՝ ունենալով հաջողություններ: Նա հանդես է եկել նաև կազմակերչական ունակություններով, ունի համապատասխան մասնագիտական որակավորումներ: Այս ամենը վկայում է, որ պարոն Ռոստոմյանը կարող է ստանձնել նախարարի պարտականությունները: Չնայած երիտասարդ է, սակայն ունի մեծ փորձառություն այս բնագավառում և դա հույս է ներշնչում, որ ոլորտի առջև դրված խնդիրներն ի վիճակի կլինի ի կատար ածել:Այսօր սպորտի ասպարեզում թիվ մեկ խնդիրը հետևյալն է. մենք պետք է ֆիզիկական կուլտուրան Հայաստանում դարձնենք մասսայական, որպեսզի հայ քաղաքացին իր կյանքը չպատկերացնի առանց սպորտի: Համոզված եմ, որ պարոն Ռոստոմյանն ի վիճակի է ձեզ հետ միասին այս խնդիրը լուծել:Նա քաջատեղյակ է երիտասարդներին մտահոգող խնդիրներից և այդ ասպարեզում, կարծում եմ, նրա ղեկավարությամբ կունենանք առաջընթաց: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Արթուր Պետրոսյանին՝ կատարած աշխատանքի համար: Այս դժվար տարիներին նրա հետ միասին կարողացել ենք համակարգում իրականացնել միջոցառումներ՝ հաճախ չունենալով հնարավորություններ: Այնուամենայնիվ, տեսնում ենք, որ վերջին շրջանում սպորտի ասպարեզում արձանագրել ենք լուրջ նվաճումներ և առաջընթաց: Այստեղ մեծ է նաև պարոն Պետրոսյանի անձնական ներդրումը»:    

 

 

 Նախկին և նորանշանակ նախարարները շնորհակալություն են հայտնել վարչապետ Տիգրան Սարգսյանին գնահատականների և ցուցաբերած վստահության համար։

Դիտումներ: 471 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: