ՈՒրբաթ, 17.05.2024, 07:15 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Փետրվար 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Փետրվար » 6 » Ներկայացվել է հատուկ վարկային ծրագիր ուսանողների համար
16:17
Ներկայացվել է հատուկ վարկային ծրագիր ուսանողների համար
Ներկայացվել է հատուկ վարկային ծրագիր ուսանողների համար

ՀՀ կառավարության և բանկերի համատեղ նախաձեռնությամբ այսօր ներկայացվել է հատուկ վարկային ծրագիր, որի շահառուները կլինեն պետական և ոչ պետական բուհերի ուսանողները:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր հայտնել են ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու Բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը:

Բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը նշել է, որ վարկավորման ժամկետի, մարման եւ մի շարք այլ պայամնների առկայությամբ վերոնշյալ վարկային ծրագիրն աննախադեպ է Հայաստանի համար:

Վարկը կտրամադրվի ՀՀ դրամով, ուսանողի ծնողների կամ խնամակալների երաշխավորմամբ, մինչեւ 10 տարի մարման ժամկետով: Ուսումնառության ընթացքում կմարվի միայն տոկոսները`առավելագույնը 4 տարի, իսկ ուսումնառության ավարտից հետո` կլինի վարկի մայր գումարի եւ տոկոսագումարների հավասարաչափ մարումը:

Յուրաքանչյուր վարկառուի համար վարկի առավելագույն ծավալ կկազմի 1 800 000 ՀՀ դրամ` ուսումնառության ողջ ընթացքում տրամադրվելով 4 մասնաբաժնով, որոնցից յուրաքանչյուրը չպետք է գերազանցի 450 000 ՀՀ դրամը` կախված ուսման վարձի չափից:

Վարկը կտրամադրվի 12 տոկոսով, որից 2 տոկոսը պետությունը կսուբսիդավորի յուրաքանչյուր շահառուի համար, իսկ գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողի համար` 3 տոկոսը: Վարկը կտրամադրվի անկանխիկ եղանակով, գումարը կփոխանցվի վարկառուի ուսումնական հաստատություն: Ծրագիրը կիրականացվի 14 առեւտրային բանկերի միջոցով, որոնց ցանկը շուտով կտեղադրվի բանկերի միության կայքում:

Դիտումներ: 396 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: