ՈՒրբաթ, 17.05.2024, 06:00 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Հունիս » 7 » Ներկայացվել է «Զարգացման հայկական գործակալության» 2012 թ. գործունեության հաշվետվությունը
19:36
Ներկայացվել է «Զարգացման հայկական գործակալության» 2012 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի 
նախագահությամբ կառավարությունում տեղի է
 ունեցել «Զարգացման հայկական 
գործակալություն» փակ բաժնետիրական 
ընկերության խորհրդի հերթական նիստը։

Համաձայն օրակարգի` քննարկվել է 
գործակալության 2012 թ. տարեկան 
գործունեության հաշվետվությունը: 
Մասնավորապես, ԶՀԳ-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանն 
անդրադարձել է ներդրումների ներգրավման և արտահանման խթանման 
ուղղությամբ իրականացված ու ընթացիկ ծրագրերին: 

Նա տեղեկացրել է, որ 2012 թ. օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է շուրջ 10 մլրդ ՀՀ դրամ (շինարարություն, բարձր տեխնոլոգիաներ, բիոտեխնոլոգիաներ և այլն), արտահանման խթանումը` շուրջ 4.5 մլրդ ՀՀ դրամ (սննդարդյունաբերություն, ոգելից և ոչ ոգելից խմիչքներ և այլն), կազմակերպվել են գործարար համաժողովներ և միջազգային ցուցահանդեսներ, տարվել են տեղեկատվական օժանդակության աշխատանքներ:

Հաջորդ հարցով ներկայացվել է գործակալության 2013 թ. միջոցառումների ծրագիրը, որը, ԶՀԳ-ի գլխավոր տնօրենի տեղեկացմամբ, համահունչ է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության 2013 թ. համար նախանշված գործողությունների ծրագրին և ոլորտներին (բարձր տեխնոլոգիաներ, դեղագործություն, բիոտեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն, սննդի վերամշակում և այլն):

Նիստում արծարծվել են գործակալության կառուցվածքային փոփոխություններին վերաբերող և կազմակերպչական այլ հարցեր ևս: Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ քննարկել դրանք և առաջարկություններ ներկայացնել խորհրդին:

ՀՀ վարչապետի որոշմամբ ծննդյան 50-ամյա հոբելյանի առթիվ և թեթև արդյունաբերության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ակտիվ գործունեության ու վաստակի համար «Տոսպ» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Սուրեն Բեկիրսկին պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով։
Դիտումներ: 326 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: