ՈՒրբաթ, 17.05.2024, 09:42 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հոկտեմբեր » 25 » ՆՈՐ ՀԴՄ-ՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐ ՊԱՅՄԱՆ ՉԵՆ
22:11
ՆՈՐ ՀԴՄ-ՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐ ՊԱՅՄԱՆ ՉԵՆ

   Անկախ նրանից, թե կառավարությունն ինչ 
նպատակով է որոշել հաջորդ տարվանից սկսել, 
այսպես ասած, նոր որակի ՀԴՄ-ների կիրառումը,
 փաստ է, որ առեւտրի եւ սպասարկման ոլորտում
 դեռեւս լուրջ խնդիրներ կան իրական
շրջանառությունների արձանագրման հետ
 կապված։ Ընդ որում՝ ինչպես խոշորների, այնպես
 էլ փոքրերի մոտ, ինչպես մանրածախ, այնպես էլ
 մեծածախ առեւտրի ոլորտում։ Բայց միայն ՀԴՄ-
ներ փոխելով` հազիվ թե այդ խնդիրները լուծվեն։
Պետեկամուտների կոմիտեն հավաստիացնում է, որ վերջին շրջանում առեւտրի եւ սպասարկման ոլորտում բախվել են նոր երեւույթի։ Որքան էլ
հատկապես խոշոր խանութներն ու սուպերմարկետներ, առանց վարանելու ՀԴՄ կտրոններ են
 տրամադրում, այնուհանդերձ պարզվում է, որ դրանց տվյալները ոչ միշտ են պահպանվում
 սարքերի հիշողության մեջ։
   Մի բան, որ բնականաբար թույլ է տալիս խուսափել իրական շրջանառությունների
 արձանագրումից եւ գոյացող հարկերի վճարումից։ Ստացվում է, որ արտաքուստ խախտում
 չկա, միաժամանակ հնարավորություն է ստեղծվում նվազեցնել իրական շրջանառությունները։ 
   Այս երեւույթը բացահայտվեց այն բանից հետո, երբ հարկայինը, այսպես ասած, խրոնոմետրաժ
 իրականացրեց մի շարք հայտնի սուպերմարկետներում։ Որքան էլ այդ առեւտրի օբյեկտներն
առանց զլանալու եւ ինքնակամ տրամադրում են ՀԴՄ կտրոններ, այնուհանդերձ
չափագրումներով  դրանց մի մասի շրջանառությունների էական շեղումներ արձանագրվեցին։
Սա էլ հիմք տվեց ենթադրելու, որ խնդիրներ կան ՀԴՄ սարքերի հիշողության հետ։ 
   Տարբեր ծրագրային միջամտությունների միջոցով պարզվեց, որ դրանք տնտեսավարողների
համար դառնում են հասանելի, որը անշուշտ վտանգավոր երեւույթ է, իսկ շարունակվելու
դեպքում հետագայում լուրջ գլխացավանք կարող է դառնալ համակարգի համար։ 
   Իհարկե, ամեն ինչ միայն սուպերմարկետներով չի սահմանափակվում։ Եթե դրանք
շրջանառությունները փորձում են թաքցնել ՀԴՄ-ների հիշողությանը միջամտելու միջոցով,
ապա փոքրերը պարզապես կտրոն չեն տրամադրում։ Դրանում դժվար չէ համոզվել` մտնելով
ցանկացած փոքր խանութ։ 
   Այս դեպքում, ըստ էության, վիճակը շատ չփոխեց նաեւ ՀԴՄ կտրոնների միջոցով շահումով
խաղերի կազմակերպումը։ Սկզբնական շրջանի ակտիվությունից հետո ամեն ինչ
աստիճանաբար գրեթե վերադարձավ նախկին վիճակին։ 
   Փոքր խանութները, որտեղից առեւտուր են անում հիմնականում շրջակայքի բնակիչները, մեծ
մասամբ կտրոն չեն տրամադրում։ Հաշվի առնելով մշտական շփումները՝ դադարել են դա
պահանջել նաեւ սպառողները։ 
   Դրա հետեւանքով առեւտրի նման օբյեկտներում շրջանառությունները երբեմն նույնիսկ մի
քանի անգամ փոքր են իրականից։ Թեեւ ստվերայնությունն այստեղ մեծ չափերի է հասնում, այնուհանդերձ դրանց իրական շրջանառությունները, հետեւաբար նաեւ գոյացող հարկային
մուտքերն անհամեմատ փոքր են։ 
   Նոր ՀԴՄ-ների տեղադրումով փորձ է արվում լուծել առաջին հերթին խոշորներում ի հայտ
եկած խնդիրները։ Խոսքը առաջին հերթին սարքերի հիշողությանը միջամտելու
հնարավորությունից տնտեսավարողներին զրկելու մասին է։ Նոր ՀԴՄ-ների հիշողությունը 
հասանելի է լինելու միայն հարկային մարմնին։ Այլ կերպ ասած, տնտեսավարողներն այլեւս չեն
կարողանա ծրագրային միջամտությամբ ջնջել կամ փոխել շրջանառությունները։
   Առաջին հայացքից փորձ է արվում պաշտպանել պետության շահը, սակայն, ըստ էության,
անտեսվում է տնտեսավարողը։ Ստացվում է, որ հարկայինը, ինչ-ինչ խնդիրներից ելնելով, չի
վստահում հարկատուներին, բայց վերջիններս պարտավոր են դա անել։ 
   Ամեն դեպքում, կասկած չկա, որ նոր ՀԴՄ-ների տեղադրումով հատկապես խոշոր
խանութներում եւ սուպերմարկետներում շրջանառությունները կտրուկ կավելանան։ Իհարկե,
եթե այդժամ այլ նորամուծություններ չկիրառվեն։ 
   Ի տարբերություն խոշորների, փոքրերի խնդիրը նոր ՀԴՄ-ների տեղադրումով հազիվ թե
լուծվի։ Դրանով ամենեւին չի ապահովվում լրացուցիչ հնարավորություն՝ նրանց պարտադրել
կտրոն տրամադրել եւ իրական շրջանառություններն արձանագրել։ Միակ ձեւը շարունակելու է
մնալ հսկիչ-գնումների կատարումը, որը բնականաբար չի կարող համատարած եւ մշտական
բնույթ ունենալ։
   Կարծում ենք, անիմաստ է մտածել համատարած նոր ՀԴՄ-ներին անցնելու մասին։ Առավել
եւս, որ դա փոքրերի համար նաեւ ֆինանսական լուրջ ծանրաբեռնվածություն է ենթադրում։
Ինչպես հայտնի է, նոր սարքերն արժեն մինչեւ 180 հազար դրամ։ Որքան էլ դրանք լրացուցիչ
նաեւ այլ հնարավորություններ են պարունակում, այնուհանդերձ անտարակույս այժմ կամ
նույնիսկ երկու տարի հետո այդ սարքերը զանգվածաբար ներդնելու անհրաժեշտություն
ամենեւին չկա։ 
   Նամանավանդ առեւտրի ոլորտում իրական շրջանառությունների չարձանագրումը կապված է
բազմաթիվ այլ խնդիրների հետ։ Երբեմն դա անհնարին է անել անգամ մեծ ցանկության
դեպքում։ Պատճառը չփաստաթղթավորված շրջանառություններն են։ Շատ դեպքերում
մատակարարները հրաժարվում են տրամադրել հաշիվ-ապրանքագրեր։ Իսկ դրանց
բացակայության պայմաններում բնականաբար անհնարին է ավելի մեծ իրացում ցույց տալը։
Այլապես կստացվի, որ ապրանք մուտք չի եղել, բայց վաճառք կատարվել է։ 
   Այնպես որ անհրաժեշտ է առաջին հերթին լուծել այս խնդիրը, որը դարձել է ինչպես առեւտրի
եւ սպասարկման, այնպես էլ ընդհանրապես տնտեսության ստվերայնության հիմքը։
                                                                                                                    Վասակ Թարփոշյան  
Աղբյուրը` armworld.am                                        
                                                
Դիտումներ: 520 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: