ՈՒրբաթ, 17.05.2024, 08:32 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Սեպտեմբեր 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Սեպտեմբեր » 10 » Օգնեք, որ հայկական գինին, կոնյակն ու ծխախոտը արտահանվեն Չինաստան. Տիգրան Սարգսյանը՝ ՉԺՀ վարչապետին
22:36
Օգնեք, որ հայկական գինին, կոնյակն ու ծխախոտը արտահանվեն Չինաստան. Տիգրան Սարգսյանը՝ ՉԺՀ վարչապետին
Օգնեք, որ հայկական գինին, կոնյակն ու ծխախոտը արտահանվեն Չինաստան. Տիգրան Սարգսյանը՝ ՉԺՀ վարչապետին

Ի տարբերություն հայ-չինական քաղաքական հարաբերությունների, տնտեսական կապերը մի փոքր հետ են մնում եւ կողմերը պետք է այդ ուղղությամբ աշխատանք իրականացնեն։ Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Չինաստանի Դալիան քաղաքում ՉԺՀ վարչապետ Լի Կեցիանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ առումով վարչապետ Սարգսյանը կարեւորել է տուրիստական հոսքերը դեպի Հայաստան, էկոնոմիկայի նախարարության եւ Չինաստանի տուրիստական գործակալության միջեւ համագործակցության անհրաժեշտությունը՝ կարեւորելով ուղիղ ավիակապը երկու երկրների միջեւ։

Կարեւորելով հայկական կոնյակի վաճառքը չինական շուկայում Տիգրան Սարգսյանը նշել է. «Այսօր հայկական կազմակերպությունները մեծացնում են կոնյակի եւ գինու արտադրությունը: Այսօր Հայաստանում արտադրվում է նաեւ ծխախոտ եւ կխնդրենք այդ հարցում եւս մեզ օգնել, որպեսզի այս ապրանքները արտահանվեն Չինաստան: Տնտեսական հարաբերությունների զարգացման  համար կարեւոր է այն փաստաթուղթը, որը մենք այսօր ստորագրելու ենք։ Օգտվելով առիթից, ուզում եմ տեղեկացնել նաեւ, որ մենք Երեւանում հիմնել ենք ազատ տնտեսական գոտի եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող չինական ընկերություններին հրավիրում ենք այդ տարածքում աշխատելու»,- նշել է Հայաստանի վարչապետը։

Կողմերը կարեւորել են այն հանգամանքը, որ համատեղ իրականացվող նախագծերի քանակը անընդհատ ավելանում է եւ դրանցից առանձնացրել են ամենախոշորը՝ Նաիրիտ-Շանսին:

Հայաստանի եւ Չինաստանի վարչապետերի ներկայությամբ երկու երկրների միջեւ ստորագրվել են հետեւյալ փաստաթղթերը.

Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջեւ առեւտրա-տնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը (Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը),

Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջեւ տեխնիկական համագործակցության վերաբերյալ (Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը),

Հուշագիր Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ, արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում փոխըմբռնման վերաբերյալ։ (Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը)։

Դիտումներ: 351 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: