ՈՒրբաթ, 17.05.2024, 06:01 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Օգոստոս » 7 » Օգոստոսի 1-ից ԱՊՊԱ-ն անցնում է էլեկտրոնային գործավարության
13:20
Օգոստոսի 1-ից ԱՊՊԱ-ն անցնում է էլեկտրոնային գործավարության
                    Օգոստոսի 1-ից ԱՊՊԱ-ն անցնում է էլեկտրոնային գործավարության

 Օգոստոսի 1-ից ԱՊՊԱ պայմանագրերը կնքվում են բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ ԱՊՊԱ վկայագրերը ապահովադիրներին տրամադրվում են բացառապես տպագիր ձևով, «Փաստինֆո» լրատվական գործակալությանը տեղեկացրին Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի լրատվական բաժնից:

Նոր համակարգը թույլ կտա հնարավորինս բացառել պայմանագրում նշվող տեղեկությունների մուտքագրման ընթացքում հնարավոր անճշտությունները, ինչը կարևոր է պայմանագրի գործողության ընթացքում հետագա հնարավոր հատուցումների անխոչընդոտ իրականացման համար: Վկայագրի տպագիր ձևի շնորհիվ սպառողը հնարավորություն կունենա հեշտությամբ ծանոթանալ ԱՊՊԱ պայմանագրի հիմնական պայմաններին՝ այն ստորագրելուց առաջ:

Պայմանագրերի կնքման էլեկտրոնային եղանակը թույլ կտա նաև ապահովել ԱՊՊԱ համակարգի տվյալների առավելագույն ճշգրտությունն ու ամբողջականությունը, ինչը ապահովադիրների շահերի պաշտպանության համակարգի կարևոր տարր է: Տվյալների էլեկտրոնային շրջանառության իրականացումը հնարավորություն կտա ՀՀ կենտրոնական բանկին և Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյին ԱՊՊԱ պայմանագրերի կնքման գործընթացի նկատմամբ վերահսկողությունը դարձնել առավել արդյունավետ:

Գործող ԱՊՊԱ տեղեկատվական համակարգը սերտորեն կապված է ՀՀ ճանապարհային ոստիկանության տեղեկատվական-փնտրողական միասնական համակարգին, հետևաբար այս համակարգերի առցանց համագործակցությունը հնարավորինս կբացառի նաև ԱՊՊԱ ոլորտում հնարավոր կեղծիքները:

Նշենք, որ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հորդորում է ավտոսեփականատերերին առավել հետևողական լինել իրենց շահերի պաշտպանությանը և ԱՊՊԱ կտրոնի հետ միասին պարտադիր պահանջել տպագիր եղանակով կազմված ԱՊՊԱ վկայագիրը, ծանոթանալ դրա բովանդակությանը և հավաստիանալ, որ այն պատշաճ ստորագրված (կնքված) է ապահովագրական ընկերության անունից: Առանց օրենքի պահանջները բավարարող ԱՊՊԱ վկայագիր ունենալու ԱՊՊԱ կտրոնը տրանսպորտային միջոցի դիմապակուն փակցնելը չի հանգեցնում ապահովագրման պարտադիր պահանջի կատարման և կարող է բերել օրենքով սահմանված պատասխանատվության:

Դիտումներ: 327 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: