ՈՒրբաթ, 17.05.2024, 07:15 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Սեպտեմբեր 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Սեպտեմբեր » 2 » Օմբուդսմենն առաջարկում է հետաձգել սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձերի վճարումը
23:17
Օմբուդսմենն առաջարկում է հետաձգել սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձերի վճարումը

2013-2014թթ. ուսման վարձավճարների կտրուկ 

բարձրացումը մեծ վրդովմունք է առաջացրել 

հասարակության մեջ: Մշտապես մտահոգված լինելով 

բարձրագույն կրթության մատչելիության խնդրով՝ 

մտավախություն ունենք, որ նման թանկացումները 

երկրում գոյություն ունեցող ոչ բարենպաստ սոցիալ-

տնտեսական պայմաններում կարող են հանգեցնել մի 

խումբ անձանց` բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու սահմանադրական 

իրավունքի սահմանափակմանը:   ՀՀ Սահմանադրությունը, ինչպես նաև մի շարք միջազգային

 պայմանագրեր ամրագրում են յուրաքանչյուր անձի բարձրագույն կրթություն ստանալու 

իրավունքը, ինչպես նաև բարձրագույն կրթության մատչելիության ապահովումը պետության 

կողմից:   Չնայած, որ Կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված 

ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած և սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողները կարող են ստանալ ուսման վճարի զեղչ, այս արտոնությունը գործում է միայն երկրորդ կիսամյակից, մինչդեռ առաջին կուրսի ուսանողը ստիպված է լինում վճարել առաջին կիսամյակի վարձը ուսումնական տարվա սկզբում:   Օմբուդսմենը բազմիցս առաջարկել է ապահովել սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների ուսման վճարների մասնակի կամ ամբողջական փոխհատուցում պետության կողմից՝ հետաձգելով այդ ուսանողների ուսման վարձի վճարման ժամկետը մինչև համապատասխան ուսումնական տարվա կեսը կամ ավարտը: Սոցիալապես անապահով ընտանիքների անդամների` որպես ուսանող հրամանագրումը, չպետք է կախվածության մեջ դրվի ուսման վարձի վճարման հանգամանքից: Հետևաբար, վարձի վճարման հետաձգումը անհրաժեշտ է բարձրագույն կրթությունը բոլոր անձանց համար մատչելի դարձնելու համար:

Պաշտպանի աշխատակազմ


Դիտումներ: 329 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: