ՈՒրբաթ, 17.05.2024, 06:51 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Օգոստոս » 25 » Ողջ աշխարհում հացահատիկի գների բարձրացման միտումներ կան
15:43
Ողջ աշխարհում հացահատիկի գների բարձրացման միտումներ կան
                            Ողջ աշխարհում հացահատիկի գների բարձրացման միտումներ կան

  Ողջ աշխարհում հացահատիկի գների բարձրացման միտումներ կան, երաշտը շատ երկրների է վնասել՝ ԱՄՆ, Կանադա, ՌԴ, Եվրոպայի երկրներ: Ինչպես այսօր ասուլիսում նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հացահատիկի արտադրության ծավալները փոքր են և, հնարավոր է, գների փոփոխություն լինի. «Ոչ մի բան բացառել չի կարելի»:

Անդրադառնալով երաշտի թեմային՝ Ս. Կարապետյանը փաստեց, որ անասնակերի խնդիր կա, սակայն անհրաժեշտ հրահանգները տրվել են, խոշոր ֆերմերները Ղարաբաղից են ներկրում, կերի պակաս չի լինի, իսկ անասունների մորթն էլ, ինչպես միշտ, ավելանում է աշնան ամիսներին, հատկապես հոկտեմբերին: 

Ս. Կարապետյանի խոսքով, ոլորտում ապահովագրական համակարգի ներդրում մոտ ապագայում ակնկալել պետք չէ։ Հոկտեմբերին ԵՄ ներկայացուցիչները գալու են ՀՀ, խորհրդատվություն է անցկացվելու ապահովագրման ներդրման խնդիրների շուրջ, հետո նախարարությունը կմշակի այդ ուղղությամբ առաջին քայլերը. «Իհարկե մի օր պետք է սկսվի դա, բայց մենք պետք է կարողանանք քայլերը ձևակերպել: Ապահովագրումը օրակարգային հարց չէ։ Դա լուրջ խնդիր է։ Զարգացած շատ երկրներ կան, որտեղ ապահովագրում դեռ չի ներդրվել»:
Դիտումներ: 447 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: