ՈՒրբաթ, 17.05.2024, 08:32 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Սեպտեմբեր » 29 » Որևէ արտոնյալ բուժհիմնարկ ՀՀ-ում չի լինելու, որևէ արտոնյալ բժիշկ չի լինելու. Դ. Դումանյան
12:58
Որևէ արտոնյալ բուժհիմնարկ ՀՀ-ում չի լինելու, որևէ արտոնյալ բժիշկ չի լինելու. Դ. Դումանյան
                       

  Առողջապահության նախարարի օգոստոսի 1-ի հրամանագրով վերացվել է տարբեր կարգի բուժհաստատություններում նույն բուժծառայության դիմաց սահմանված վճարների տարբերությունը: Այսօր Աժ-ում 2011 թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ նախարար Դերենիկ Դումանյանը տեղեկացրեց, որ մինչ այդ առաջին կարգի հիվանդանոցներում ծննդօգնությունն արժեր 90 հազ. դրամ, երկրորդ կարգի հիվանդանոցներում՝ 130 հազ., երրորդ կարգի հիվադանոցներում՝ 135-136 հազ. դրամ, այսինքն՝ տարբերութւոնը մոտ 40 հազ. դրամ էր: Նախարարը նշեց, որ ծառայութան նվազ գինն է բարձրացվել մինչև 107 հազ. և համահավասարեցվել է, ինչի արդյունքում մինչև այս տարվա վերջը կտնտեսվի 120 մլն դրամ, տարվա կտրվածքով՝ շուրջ 300 մլն: Դումանյանը շեշտեց, որ եթե թույլ է տրված բուժհիմնարկին կատարել տվյալ գործողությունը, ապա պետք է գինը բոլոր հիվանդանոցներում նույնը լինի: 

«Որևէ արտոնյալ բուժհիմնարկ ՀՀ-ում չի լինելու, որևէ արտոնյալ բժիշկ չի լինելու»,- հայտարարեց Դ. Դումանյանը:

Անդրադառնալով հետվճարներով աշխատանքին, երբ բժիշկ-լաբորատորիա-դեղատուն կապ է հաստատվում, բժիշկը հիվանդին ուղղորդում է կոնկրետ լաբորատորիա, «զանգում ասում է՝ շաքարն այսքան կգրես», հետո ուղղորդում է կոնկրետ դեղատուն՝ նշելով, թե այդ դեղատան դեղերն են լավը և վստահելի, հետո հետվճարում է: «Այդ ուղղությամբ աշխատում ենք: Ես բնակչությանը ուզում եմ ասել՝ որևէ ուղղորդման չենթարկվեք: Ես պատրաստ եմ այդ տեսակ բժիշկներին դատական պատասխանատվության ենթարկել: Շատ երկրներում կա նաև օրենք դրա դեմ»,- հայտարարեց Դ. Դումանյանը: 

Նրա բնորոշմամբ՝ այն բժիշկները, որոնք հիվանդին ընդունելուց հետո նայում են՝ իրենց խալաթի գրպանը ինչ դրվեց, նրանք բիզնեսմեն են, այլևս բժիշկ չեն:
Դիտումներ: 381 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: