ՈՒրբաթ, 17.05.2024, 07:42 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Դեկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Դեկտեմբեր » 5 » Orange-ում Ամանորյա առաջարկներ ձայնային և ինտերնետ ծառայությունների համար
21:38
Orange-ում Ամանորյա առաջարկներ ձայնային և ինտերնետ ծառայությունների համար
Ամանորի նվեր գտնելու այսքան շատ հնարավորություններ դեռ չեն եղել

Այսօր Orange-ում մեկնարկեց ամանորյա  տոնական առաջարկների արշավը ձայնային և ինտերնետ ծառայությունների բաժանորդների համար:

«Այսօր ուրախությամբ ներկայացնում ենք այն բազմաթիվ առաջարկները, որոնք երկար ու խնամքով պատրաստել ենք մեր բաժանորդների համար: Հուսով ենք, որ շատերը կգտնեն այն նվերը, որ փնտրում էին՝ հեռախոս, ինտերնետ, կամ 2013 թվականին մեր ձայնային ծառայություններն անվճար րոպեների հետ միասին օգտագործելու հնարավորություն: Ամանորի նվեր գտնելու այսքան շատ հնարավորություններ դեռ չեն եղել», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Այսպիսով, Orange-ի խանութներից ձեռք բերելով Orange Խոսենք կանխավճարային քարտ մինչև հունվարի 20-ը՝ բաժանորդները կարող են ընտրել իրենց նվերը ողջ 2013 թվականի համար. 2013 րոպե կամ SMS Orange ցանցում կամ 2013 ՄԲ ինտերնետ, որոնք հավասարապես կբաշխվեն տարվա 12 ամիսների միջև՝ հաշիվն ամեն ամիս միանվագ առնվազն 1000 դրամով լիցքավորելու դեպքում:

Ամանորին Orange-ը հատուկ առաջարկ ունի նաև ինտերնետի ոլորտում. միայն մինչև հունվարի 31-ը, բաժանորդագրվելով Orange Ինտերնետ Հիմային` ամսական 5000 կամ 10 000 ամսավճարի դիմաց բաժանորդներն ամեն ամիս կստանան համապատասխանաբար 5ԳԲ կամ 25 ԳԲ գերարագ ինտերնետ ոչ միայն ողջ 2013թ. ընթացքում, այլև դրանից հետո:

Առաջարկից կարող են օգտվել նաև այն առկա բաժանորդները, որոնք չունեն բաժանորդ մնալու ընթացիկ պարտավորություն:

«Գաղտնիք չէ, որ Ամանորից բոլորն առանձնահատուկ սպասելիքներ ունեն: Orange-ը այս Ամանորին նույնպես շատերի ամենաանհավանական ցանկություններն անգամ իրականություն կդարձնի: Մենք ստեղծել ենք առաջարկների այս շքերթը` համոզված լինելով, որ ցանկացած ոք կգտնի իր Ամանորի նվերը ողջ 2013-ի համար:», ասաց Orange-ի Մարքեթինգի գծով տնօրեն Արամ Մկրտչյանը:

Orange-ն անակնկալներ է պատրաստել նաև նրանց համար, ովքեր Ամանորին կցանկանան փոխել իրենց հեռախոսը կամ գնել նվեր հարազատների համար: Ընդ որում բացառիկ գնով հեռախոս ձեռք բերել կկարողանան թե կանխավճարային և թե հետվճարային ծառայությունների բաժանորդները:

Մինչև հունվարի 15-ը ձեռք բերելով Orange Խոսենք կանխավճարային քարտ՝ ցանկացողները կարող են ձեռք բերել Alcatel OT-308 հեռախոսն ընդամենը 1 դրամով՝ Orange-ի խանութներից մեկում հաշիվը լիցքավորելով 14,999 դրամով, իսկ Nokia C2-01 հեռախոսը՝ 33,000 դրամով՝ 7,000 դրամով և Samsung Galaxy Pocket-ը՝ 53,000 դրամով՝ 12,000 դրամով հաշիվը լիցքավորելու դեպքում:

Ամանորի տոներին հատուկ գներ են գործելու նաև Orange-ի խանութներում վաճառվող հեռախոսների ու սմարթֆոնների համար` դրանք Թիթեռ, Դելֆին և Պանտերա ամսական բաժանորդագրությունների հետ ձեռք բերելու դեպքում:

«Նոր տարին հաճելի է նոր հեռախոսով սկսել, միաժամանակ հեռախոսը հրաշալի ամանորյա նվեր կարող է լինել: Մենք կազմել ենք մեծ ժողովրդականություն վայելող հեռախոսներից կազմված ամանորյա պորտֆոլիո, որում ներառված են ինչպես շատ մատչելի հեռախոսներ, այնպես էլ ժամանակակից սմարթֆոններ նրանց համար, ովքեր շատ են օգտագործում բջջային ինտերնետ, մեր Պանտերա ամսական բաժանորդագրության հետ միասին», ասաց Orange-ի Վաճառքի գծով տնօրեն Արսեն Հովհաննիսյանը:

         
Դիտումներ: 434 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: