ՈՒրբաթ, 17.05.2024, 06:10 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Սեպտեմբեր » 24 » Որքա՞ն պարտք է կուտակել Վարդան Ղուկասյանը. բյուջեի կատարողականները գաղտնի են պահվում
09:41
Որքա՞ն պարտք է կուտակել Վարդան Ղուկասյանը. բյուջեի կատարողականները գաղտնի են պահվում
                    

  Գյումրիում զանազան խոսակցություններ են շրջանառվում, որ քաղաքի բյուջեն բավականին թերի է կատարվել, իր պաշտոնավարման վերջին օրերը «վայելող» Վարդան Ղուկասյանը պարտք է մանկապարտեզներին, հասարակական մյուս կառույցների՝ գրադարանների, երաժշտական դպրոցների, թանգարանների աշխատակիցների աշխատավարձերը չեն վճարվում, իսկ հարկերի ու տուրքերի գծով պարտքը մոտ 1.5 մլրդ դրամի է հասել:

Մեկնաբանելով այս տեղեկությունները՝ սեպտեմբերի 9-ին Գյումրիի ավագանի ընտրված Լևոն Բարսեղյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ պարտքերի վերաբերյալ փաստեր դեռ չունի. «Գյումրիի բյուջեն 3.3 մլրդ դրամ է: Տեղական հարկերից ու տուրքերից հավաքագրվում է համայնքի բյուջեի մոտ կեսը և մոտ այդքան էլ դոտացիա է ստացվում պետական բյուջեից: Ենթադրում եմ, որ նախորդ տարիներին տեղական հարկի ու տուրքի հավաքագրումը եղել է բարձր՝ 70-90%, հիմա երևի հավաքագրման դեֆիցիտը պայմանավորված է վատ վճարումներով կամ վատ հավաքագրումներով: Բայց դրա հետ մեկտեղ զանազան աշխատանքային պայմանագրեր են ուժի մեջ՝ մանկապարտեզներ, արվեստի, երաժշտական դպրոցներ, սպորտդպրոց, որոնք ահռելի ծախսեր են և պետք է կատարվի: Ենթադրում եմ, որ այդ պարտքը այդ սխեմայով է կուտակվել կամ կուտակվում: Համենայնդեպս, մինչև իրական իշխանափոխությունը՝ նոյեմբերի կեսերը, դեռ 2 ամիս կա, մինչ այդ ինչ արեց՝ արեց, մնացածը հանձնվելու է հաջորդին: Դեֆիցիտ եթե եղավ, դրա մասին կխոսվի և հաջորդ քաղաքապետը պետք է անի այն, ինչ չի արել այս քաղաքապետը»:

Նա հայտնեց, որ միաժամանակ լուրեր կան, որ շինարարական, զարդարանքի, արձանների հետ կապված ծախսեր են արվում, բայց ճշգրիտ չեն: Լ. Բարսեղյանը դեռ 2 ամիս առաջ հարցումներ է ուղարկել քաղաքապետարան՝ բյուջեների կատարողականի հետ կապված, բայց ոչ մի պատասխան չի ստացել:

«Քար լռություն է, մարդը չի ուզում պատասխանել, օրինակ, կայանատեղիներից ինչքան եկամուտ ունի: Մենք գիտենք, որ քաղաքապետարանում ավագանու համար նստավայր չկա, բայց քաղաքապետարանի շենքի առաջին հարկը տրված է բանկերից մեկին: Թե տվյալ բանկից եկամուտը որքա՞ն է կազմում, չի պատասխանում: Ես դեմ չեմ բանկին, բայց քաղաքապետարանում ավագանու համար տեղ չկա, իսկ բանկին վարձով տարածք տալու համար տեղ կա»,- ասաց Լ. Բարսեղյանը՝ հավելելով, որ այլևս իմաստ չունի տեղեկատվություն ստանալու հարցմանը չպատասխանելու համար դատի տալ. «Մինչև դատ-դատաստան քաղաքային իշխանությունը կփոխվի: Սա լրացուցիչ ապացույց է, որ քաղաքապետարանը շարունակում է փակ աշխատել հանրությունից: Ունենք անցած բոլոր տարիների նախագծային բյուջեները, բայց դրանց կատարողականները չունենք, ոչ մեկը չի հրապարակվել, հարցմանն էլ չի պատասխանել: Եթե դրանք նույնն են նախատեսվածից, կարող էին պատասխանել, որ շեղում չի եղել: Բայց ոչ՝ լռում են»: 

Մանրամասնելով կայանատեղիների եկամտի հարցը՝ Լ. Բարսեղյանը նշեց, որ դեռ 2 տարի առաջ խնդիրը համակարգված չէր, Երևանից վատթար վիճակ էր: Վերջին 2 տարում ինչ-որ ՍՊԸ է հավաքում գումարները, որը, Բարսեղյանի հաշվարկով, շուրջ 200 հազար դոլար եկամուտ է ստանում, իսկ ծախսն առավելագույնը կազմում է 40 հազար դոլար: 

Լ. Բարսեղյանը նաև հավելեց, որ քաղաքապետի փոխվելուց հետո միայն հնարավոր կլինի պարզել իրերի իրական վիճակը:
Դիտումներ: 364 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: