ՈՒրբաթ, 17.05.2024, 04:41 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Փետրվար 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Փետրվար » 12 » Որքան գումար չի ստանում Հայաստանի պետբյուջեն
14:27
Որքան գումար չի ստանում Հայաստանի պետբյուջեն
Որքան գումար չի ստանում Հայաստանի պետբյուջենՊետբյուջեի հարկային եկամուտների մասին տվյալները հանգեցնում են մեկ ոչ մխիթարական եզրակացության: Թեեւ կա դրական միտում աճի երկնիշ տեմպի տեսքով, սակայն տարեց տարի պահպանվում են նաեւ «մինուսները», ընդ որում` արմատական:  Մեզանում հարկային քաղաքականությունը պահպանողական է, վերջին տարիներին չեն իրականացվել արմատական բարեփոխումներ, որոնք կնպաստեն բիզնեսի զարգացմանն ու հասարակության բեւեռացման նվազմանը:

Սկզբում դրականի մասին: Պետբյուջեի հարկային եկամուտները հաշվետու տարում, նախորդ տարվա համեմատ, ավելացել են 93,9 մլրդ դրամով կամ 14,9%-ով: Ընդ որում, հիմնական բեռը  ԱԱՀ-ի վրա է: Թեեւ աճի տեմպն ավելի ցածր է ընդհանուր ցուցանիշից` 12,5%, սակայն բացարձակ աճը կազմում է  41,2 մլրդ դրամ: Համեմատության համար նշենք, որ եկամտահարկն ապահովել է 20,8  մլրդ դրամ: Երրորդ տեղում են բնական ռեսուրսների օգտագործման եւ բնապահպանական վճարների մասով մուտքերը` 13,9 մլրդ դրամ բացարձակ աճով:

Հիմա «մինուսների» մասով: Դատելով պետբյուջե մուտքագրված հարկերի կառուցվածքից, կարելի է ասել, որ տնտեսության կոնցենտրացիան մեկ տարվա ընթացքում ոչ թե նվազել, այլ, ընդհակառակը, ավելացել է:  Այսպես, 1000 խոշոր հարկատուները, անցած տարի վճարելով ընդհանուր առմամբ  558,5 մլրդ դրամ,  հարկային եկամուտներում իրենց մասը հասցրել են մինչեւ 77,0%-ի` 0,4 տոկոսային կետով աճ արձանագրելով:

Համապատասխանաբար նվազել է այն հարկատուների տեսակարար կշիռը,  որոնց թվում են նաեւ ՓՄՁ ներկայացուցիչները: Այսինքն, նրանց դերը տնտեսությունում նվազել է …

Զարգացած երկրներում եկամտային հարկը բավականին բարձր մասնաբաժին  ունի, ընդհուպ մինչեւ 40%: Մեզանում անցած տարի այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 12,6%` ընդ որում նսխորդ տարվա համեմատ 0,2 տոկոսային կետով:

Եկամտահարկի ցածր ծավալը դժվար է բացատրել նրանով, որ երկրում մասշտաբային աղքատություն է, այսինքն, եկամուտները քիչ են: Սակայն միանգամայն օրինական հիմքով սեփականատերերը (բաժնետերերը) ազատված են  ստացված շահույթից  եկամտահարկ  վճարելուց: Թե նման ֆենոմենալ արտոնությունից որքան գումար չի մուտքագրվում պետբյուջե, կարելի է միայն ենթադրել, քանի որ նման տեղեկատվությունը յոթ կողպեքի տակ է պահվում:

Դիտումներ: 345 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: