ՈՒրբաթ, 17.05.2024, 05:15 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 28 » Ովքեր ե՞ն աղքատները եւ քանիսն ե՞ն. Վիճակագրություն
08:23
Ովքեր ե՞ն աղքատները եւ քանիսն ե՞ն. Վիճակագրություն
Ովքեր ե՞ն աղքատները եւ քանիսն ե՞ն. Վիճակագրություն

2011 թ. աղքատության մակարդակը Հայաստանում կազմել է 35%` 2010 թ. 35.8%-ի համեմատ: Այդ մասին նշված է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը, 2012» հրապարակման մեջ:

Աղքատ են համարվել այն անձինք, որոնց ամսական սպառումը ցածր է եղել 36.1 հազ. դրամից (աղքատության վերին գիծ): Այն անձինք, որոնց սպառումը չի գերազանցել 29.8 հազ. դրամը (աղքատության ստորին գիծ) համարվել են շատ աղքատ, իսկ 21.3 հազ. դրամը (աղքատության պարենային կամ ծայրահեղ գիծ) չգերազանցելու դեպքում` ծայրահեղ աղքատներ կամ թերսնվածներ: Հայաստանի բնակչության յուրաքանչյուր հինգերորդը ծայրահեղ աղքատ է (19.9%), իսկ 3.7%-ը` ծայրահեղ աղքատ: Այսպիսով, ըստ պաշտոնական վիճակագրության, հանրապետությունում մոտ 120 հազ. մարդ մշտապես թերսնվում է:

Նշենք, որ աղքատության մակարդակը 2004 թ. կազմել է 53.5%, սակայն այնուհետ սկսել է իջնել` 2008 թ. հասնելով 27.6%-ի: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությամբ աղքատության կշիռը կրկին բարձրացել , 2009 թ. 35%, 2010 թ.` 35.8%:

Երեւանում աղքատության մակարդակն ամենացածրն է երկրում` 27.5%: Միջին հանրապետականից բարձր են ՀՀ Շիրակի, Կոտայքի, Լոռու, Արարատի, Գեղարքունիքի Արմավիրի մարզերի ցուցանիշները:  ՀՀ Շիրակի մարզը իր բարձր աշխարհագրական դիրքով եւ 1988թ. ավերիչ երկրաշարժից առավել տուժած բնակավայրերով, շարունակում է մնալ ՀՀ ամենաաղքատ տարածաշրջանը, որտեղ աղքատության գծից ցածր է բնակչության 47.7%-ը: 

Աղքատության հաղթահարման համար Հայաստանին անհրաժեշտ է 111.5 մլրդ. դրամ կամ ՀՆԱ-ի 3 % կազմող գումար` ի լրումն  սոցիալական աջակցության համար արդեն իսկ հատկացված միջոցների:

Մինչեւ 18  տարեկան երեխաների  4.7%-ն ապրում է ծայրահեղ աղքատության, իսկ 41.9%-ն` աղքատության մեջ: 

Այսպիսով, երեխաներն ավելի խոցելի են աղքատության ռիսկի նկատմամբ,  քան բնակչությունն ամբողջությամբ վերցված:

Դիտումներ: 533 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: