ՈՒրբաթ, 17.05.2024, 06:10 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հոկտեմբեր 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Հոկտեմբեր » 26 » ՓՄՁ-ները հայտարարում են, որ չեն գնելու թանկ ՀԴՄ
21:02
ՓՄՁ-ները հայտարարում են, որ չեն գնելու թանկ ՀԴՄ

Ֆեյսբուք սոցիալական ցանցում բացվել է«Հարկ վճարող» խումբը: Խումբը հոկտեմբերի 31-ին պատրաստվում է բողոքի ակցիա կազմակերպել կառավարության շենքի դիմաց` ընդդեմ կառավարության սեպտեմբերի 5-ի 968-Ն որոշման, որով փոքր և միջին ձեռնարկատերերին պարտադրվում է ձեռք բերել նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաներ:

Հիշեցնենք, որ 500 միլիոն դրամ և ավելի իրացման շահույթ ունեցող տնտեսվարող սուբյեկտներն արդեն ձեռք են բերել նոր ՀԴՄ-ներ 369,600 դրամով: ՀԴՄ սարքի իրական գնին չհամապատասխանող այս արժեքը կառավարությունն իր նախկին` «Թույլտվություն տալու մասին» որոշմամբ այսպես էր հիմնավորել. «ՀԴՄ-ի իրացումից ստացվող շահույթն ուղղվելու է այլ հարկ վճարողների կողմից ձեռք բերվող ՀԴՄ-ի արժեքի մասնակի փոխհատուցմանը»: Սակայն «այլ հարկ վճարողների»` ՓՄՁ-ների համար սեպտեմբերի 5-ի նոր որոշման մեջ չի հստակեցվում ՀԴՄ-ի ձեռքբերման գինը. չի հստակեցվում, թե ինչ էր նշանակում նախորդ որոշման մեջ առկա «մասնակի փոխհատուցում» ձևակերպումը: Անորոշ վիճակը փոքր և միջին տնտեսվարողների շրջանում դժգոհության առիթ է տվել, եւ նրանք բողոքի ակցիա են կազմակերպում «Չեմ վճարելու» կարգախոսով: 

Դիտումներ: 372 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: