ՈՒրբաթ, 17.05.2024, 07:42 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 7 » Փոթիի գործադուլը դեռեւս չի խանգարում նավթամթերքների Հայաստան տեղափոխմանը
12:04
Փոթիի գործադուլը դեռեւս չի խանգարում նավթամթերքների Հայաստան տեղափոխմանը
Փոթիի գործադուլը դեռեւս չի խանգարում նավթամթերքների Հայաստան տեղափոխմանը Փոթիի գործադուլը դեռեւս չի խանգարում նավթամթերքների Հայաստան տեղափոխմանը: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վառելիք ներկրող հայկական երկու խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Ֆլեշի» փոխտնօրեն Մուշեղ Էլչյանն՝ անդրադառնալով Փոթիի նավահանգստի աշխատակիցների գործադուլի ազդեցությանը Հայաստան կատարվող բեռնափոխադրումների վրա:

«մենք նավթամթերք ենք մատակարարում Բաթումիից, այլ ոչ՝ Փոթիից, ուստի գործադուլի հետ կապված դժվարություններ դեռ չենք զգում»,-հայտարարեց Էլչյանը:

Ցորենի ներկրմամբ զբաղվող «Մանչո Գրուփ» ընկերության ղեկավար Իվան Մոսոյանն էլ նշեց, որ գործադուլի պատճառով Նովոռոսիյսկից եւ Ազովից ցորեն տեղափոխող նավերի ժամանումը հետաձգվել է: Ներկայումս ցորենը գտնվում է նավահանգստի էլեվատորներում, սակայն հետաձգման համար լրացուցիչ վճար չի գանձվում՝ շնորհիվ ռուս գործընկերների հետ մեր հին կապերի, պահեստներից օգտվելու համար վճարը հնարավոր է եղել հետաձգել մինչեւ նոյեմբերի 20-ը:

«Ինչ վերաբերում է Բաթումիին, ապա մի շարք պատճառներով  դեռեւս չի հաջողվում բոլոր բեռները Փոթիից ուղարկել Բաթումի»,-նշեց Մոսոյանը:

Հիշեցնենք, որ Փոթիում առաջին գործադուլը հայտարարվել է հոկտեմբերի վերջին: Նոյեմբերի 1-ից գործադուլը վերսկսվել է, արգելափակված է նավահանգստի հզորությունների շուրջ 70 տոկոսը, աշխատակիցները սպառնում են հացադուլ սկսել:

Դիտումներ: 397 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: