ՈՒրբաթ, 17.05.2024, 08:29 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Օգոստոս » 19 » Փոխվարչապետն այցելեց Շիրակի մարզ
11:57
Փոխվարչապետն այցելեց Շիրակի մարզ

                                    

  ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն  օգոստոսի 17-ին Շիրակի մարզում ծանոթացավ առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին:

Շիրակում արդեն ավարտվել են ծրագրի առաջին եւ երկրորդ փուլերը: Երրորդ փուլը մեկնարկել է հունիսից, որի շրջանակում 29 համայնքում կիրականացվի 41 ծրագիր: Ծրագրի երեք փուլերով մարզին ընդհանուր առմամբ հատկացվել է 3 մլրդ 960 մլն դրամ:

Փոխվարչապետը մարզպետ Աշոտ Գիզիրյանի ուղեկցությամբ այցելեց Սառնաղբյուր համայնք, որտեղ գյուղամիջյան ճանապարհի նորոգման համար ծրագրի երրորդ փուլով հատկացվել է 45 մլն դրամ: Աշխատանքներն արդեն ավարտվել են, վերանորոգվել է 1,8 կմ գյուղամիջյան ճանապարհ: Երրորդ փուլով 52 մլն դրամ է հատկացվել նաեւ Վարդաքար համայնքը հանրապետական նշանակության ճանապարհին կապող 1,2 կմ հատվածի նորոգման համար, որի աշխատանքները եւս ավարտված են:

Արթիկ համայնքում փոխվարչապետը ծանոթացավ համայնքի երաժշտական դպրոցի վերանորոգման ընթացիկ աշխատանքներին, որի համար ծրագրի երրորդ փուլով հատկացվել է 32 մլն դրամ: Տեղեկացվեց, որ աշխատանքներն ավարտական փուլում են, եւ ամբողջովին հիմնանորոգված դպրոցը շուտով շահագործման կհանձնվի: Փոխվարչապետը հորդորեց հնարավորության սահմաններում աշխատանքներն ավարտել մինչեւ նոր ուսումնական տարին` միեւնույն ժամանակ ուշադրություն դարձնելով որակին:

Այցի շրջանակում փոխվարչապետը ծանոթացավ նաեւ մի շարք կառույցների շինարարական աշխատանքների ընթացքին, որոնք ՀՀ նախագահի` մարզ կատարած այցելության ժամանակ համարվել էին որպես առաջնահերթ լուծում պահանջող:

Հոռոմ համայնքում նա ծանոթացավ դպրոցի վերանորոգման աշխատանքներին, որի համար առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երրորդ փուլով հատկացվել է 35 մլն դրամ: Նշված գումարը բավարար չէ դպրոցի վերանորոգումն ավարտին հասցնելու համար, եւ անհրաժեշտ միջոցների համար ծրագրի պատասխանատուները կդիմեն Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամին: Տեղեկացվեց, որ կատարվել է աշխատանքների 50 տոկոսը:

Ազատան համայնքում Ա. Գեւորգյանին ներկայացվեց մանկապարտեզի շենքի կառուցման ընթացքը: Ծրագրի երրորդ փուլով հատկացվել է 120 մլն, Հայաստանի սոցիալական ներդրումների հրմնադրամի կողմից`130 մլն դրամ: Տեղում քննարկվեցին մանկապարտեզի հետագա շինաշխատանքների կազմակերպման հետ կապված հարցեր:

Փոխվարչապետը Գյումրիում այցելեց "Մուշ-2" թաղամաս. այստեղ արդեն ավարտվել են թաղամասը Բուլվարային փողոցին կապող ճանապարհահատվածի վերանորոգումը եւ նորակառույց դպրոցի շինարարությունը: Ա. Գեւորգյանը ծանոթացավ կատարված աշխատանքներին, զեկուցվեց, որ թաղամասի նորակառույց դպրոցի շենքը շահագործման կհանձնվի մինչեւ սեպտեմբերի 1-ը: Այն նախատեսված է 1080 աշակերտի համար եւ ապահովված է անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով: ՀՀ պետական բյուջեից դպրոցի կառուցման համար հատկացվել էր 2 մլրդ 59 մլն դրամ, իսկ ճանապարհահատվածի վերանորոգման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից` 500 մլն դրամ:

Փոխվարչապետի այցն ավարտվեց մարզպետարանում հրավիրված խորհրդակցությամբ, որի ժամանակ քննարկվեցին մարզում իրականացվող ծրագրերի կատարմանը վերաբերող եւ ընթացիկ այլ հարցեր:

Մասնավորապես, "Լոռի-ջրմուղկոյուղի", "Շիրակ-ջրմուղկոյուղի" եւ "Նոր Ակունք" ընկերությունների միջազգային գլխավոր տնօրենը ներկայացրեց մարզում իրականացվող ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագրի առաջին եւ երկրորդ փուլերի ընթացքը: Ծրագրի առաջին փուլով նախատեսված է համակարգերի ամբողջական վերանորոգում Ազատան, Ախուրյան, Մարալիկ համայնքներում եւ Գյումրի քաղաքի մի մասում: Ծրագրի երկրորդ փուլով շարունակվում են համակարգի վերանորգման աշխատանքները Գյումրիում: Զեկուցվեց, որ Ազատանում աշխատանքներն արդեն ամբողջությամբ ավարտված են: Նշվեց, որ այս տարի նախատեսված աշխատանքներն ամբողջությամբ կկատարվեն: Ծրագիրն իրականացվում է հայ-գերմանական համագործակցությամբ` KfW բանկի ֆինանսավորմամբ:

Անդրադարձ եղավ նաեւ մարզում ոռոգման հետ կապված իրավիճակին: «Շիրակ» ՋՕԸ տնօրենը տեղեկացրեց, որ աննախադեպ սակավաջուր տարվա արդյունքում Մանթաշի ջրամբարում այս տարի բավարար քանակի ջուր չի կուտակվել, եւ որոշակի լարվածություն է առաջացել Արթիկի տարածաշրջանի համայնքներում ջրամատակարարման առումով: Սակայն արվում է հնարավորը` անխափան ջրամատակարարման ապահովման համար: Փոխվարչապետը պատասխանատուներին հորդորեց ոռոգումը կազմակերպել հնարավորինս արդյունավետ` հաշվի առնելով, որ Մանթաշի ջրամբարից ջուր է վերցվում թե խմելու, թե ոռոգման նպատակով:

Քննարկվեցին նաեւ սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին առնչվող հարցեր: Փոխվարչապետը հատկապես ուշադրություն հրավիրեց հողի հարկի ցուցանիշների վրա` նկատելով, որ մարզում հողի հարկի հավաքագրման ընդհանուր ցուցանիշն 80 տոկոսից ցածր է: Տարածքային կառավարման նախարարության, մարզպետարանի պատասխանատուների հետ քննարկվեցին գործընթացի արդյունավետության բարձրացման, նոր ռեսուրսների բացահայտման հնարավորությունները:

Քննարկվեցին նաեւ գյուղատնտեսական աշխատանքների, բերքի իրացման հետ կապված եւ մի շարք այլ հարցեր:

Դիտումներ: 369 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: