ՈՒրբաթ, 17.05.2024, 06:44 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Դեկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Դեկտեմբեր » 27 » Փոխվարչապետն ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը
16:05
Փոխվարչապետն ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Փոխվարչապետն ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանըՀայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը` Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի ղեկավար Իվան Դրաբեկի ղեկավարությամբ: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ քննարկվեցին Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի շարունակման հետագա հնարավորություններին, իրականացման մեխանիզմներին, ՀԲ-ից բացի, այլ դոնորների ներգրավմամբ ծրագրի ֆինանսավորման դիվերսիֆիկացիային վերաբերող եւ այլ հարցեր: Ներկայումս իրականացվում է ծրագրի երրորդ փուլը, որը կավարտվի 2014թ. հունիսին:

Հանդիպման ընթացքում բարձրացվեց նաեւ զարգացման հաջորդ ռազմավարության մշակմանը վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նշված հարցերը եւ ՀԲ-ի առաջարկությունները քննարկել նաեւ շահագրգիռ այլ մարմինների հետ:

Ի. Դրաբեկը փոխվարչապետին ներկայացրեց նաեւ հոկտեմբերի 24-25-ին Երեւանում անցկացված «Հայաստանի ու Մոլդովայի սոցիալական ներդրումների հիմնադրամների զարգացման հեռանկարները» խորագրով համաժողովի արդյունքները:

Զրուցակիցները կարեւորեցին Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի նշանակությունը` սոցիալական ենթակառուցվածքների եւ տարածքների համաչափ զարգացման առումով` երկուստեք ակնկալելով նման արդյունավետ համագործակցություն առաջիկա տարիներին եւս:

Դիտումներ: 297 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: