ՈՒրբաթ, 17.05.2024, 07:41 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 7 » Փոխվարչապետը Իրաքում հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ
12:14
Փոխվարչապետը Իրաքում հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Փոխվարչապետը Իրաքում հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետՀայաստանի փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի  համանախագահ Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակությունը Իրաքի Հանրապետություն այցը նոյեմբերի 6-ի երեկոյան սկսեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե պատվիրակության կազմում են ՀՀ առողջապահության  նախարար Դ. Դումանյանը, գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանը, արտաքին գործերի, էկոնոմիկայի, էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարարները, պաշտոնատար այլ անձինք: Մինչ հանդիպումը փոխվարչապետը եւ պատվիրակության մյուս անդամները ծաղիկներ դրեցին Բաղդադի Սբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին:

Եկեղեցում էլ կայացավ հանդիպումը, որին ներկա էին Ազգային կենտրոնական վարչության, համայնքում գործող ազգային կազմակերպությունների անդամներ: Իրաքի հայոց թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը ողջունեց Հայաստանի պաշտոնական պատվիրակության այցը Իրաք` նկատելով, որ վերջին տարիների ընթացքում սա հայրենիքից ժամանած առաջին նման պատվիրակությունն է եւ նշելով, որ այդ այցերը ոգեշնչում են համայնքին:

Փոխվարչապետը ողջունեց  ներկաներին` ընդգծելով, որ Իրաքի հայ համայնքը պատմություն եւ ավանդույթներ ունեցող այն գաղթօջախներից է, որը  գոյության ընթացքում բազմաթիվ փորձությունների միջով է անցել:  «Գիտենք,  թե ինչպիսի դժվարությունների միջով  է անցել  իրաքահայ համայնքը վերջին տարիներին: Հուսով եմ, որ այդ ամենն արդեն անցյալում է, եւ հայ համայնքն արագ կվերականգնի ուժերը ու իր նպաստը կունենա երկու երկրների հարաբերությունների զարգացմանը»,-ասաց փոխվարչապետը:

Նա  գնահատելի համարեց համայնքի եւ համայնքային կազմակերպությունների աշխատանքն ու դերը ազգային հոգեւոր եւ մշակութային արժեքների պահպանության գործում:  Փոխվարչապետը վստահեցրեց, որ Հայաստանը մշտապես լինելու է սփյուռքահայ հայրենակիցների կողքին` նշելով, որ ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծումը սփյուռքի հայրենակիցների խնդիրներին ավելի մեծ ուշադրություն դարձնելու,  հայրենիք-Սփյուռք հարաբերություններին ավելի համակարգված բնույթ հաղորդելու նպատակ ուներ, եւ վերջին տարիներին այդ ուղղությամբ լուրջ աշխատանք է իրականացվում: Հանդիպմանը քննարկվեցին համայնքային կյանքին, Իրաքի ներքին իրավիճակին,  համայնքին հուզող խնդիրներին վերաբերող հարցեր:

Երեկոյան փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց  Իրաքի փոխվարչապետ Ռոշ Նուրի Շուայեսի անունից պաշտոնական ընդունելությանը: Հանդիպմանը երկու երկրների փոխվարչապետները քննարկեցին  միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի օրակարգին, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր:

Դիտումներ: 334 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: