ՈՒրբաթ, 17.05.2024, 06:10 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հուլիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հուլիս » 14 » Փոքր ձեռնարկությունները դուրս են մնացել արտահանումից
21:08
Փոքր ձեռնարկությունները դուրս են մնացել արտահանումից
                                 
       Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, «Հայ կոնսալտ» խորհրդատվական հիմնադրամի տնօրեն Գագիկ Մակարյանը  երեկ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ խոսել  է  Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների արտահանման խնդիրներից:

 Բանախոսը նշել է, որ տարիներ շարունակ Հայաստանի արտահանումն ունի նույն կառուցվածքը. շուրջ 25 ապրանքատեսակներ չեն փոխվում, ինչը նշանակում է, որ ոլորտներում էական զարգացում չի լինում: Հայաստանից մեծ ներկայացվածություն ունի խոշոր բիզնեսը, իսկ փոքր և միջին ձեռնարկությունները քիչ են ներկայացված, արտահանվում են հիմնականում ոսկի, պղինձ, ալկոհոլային խմիչքներ, ոսկերչական, ադամանդագործական իրեր և այլն, իսկ փոքր ձեռնարկությունները դուրս են մնացել արտահանումից:

 Մակարյանը նշել է, թե փոքր և միջին ձեռնարկությունների արտահանմանը խոչընդոտող մի շարք պայմաններ կան, որոնցից է արտահանման ժամանակ բանկերի տրամադրած վարկերի բիզնես տոկոսադրույքերը, ներքին շուկայում մրցունակության բացակայությունը և այլն։

 Փորձագետը դրական է  համարել դոլարի արժևորումը փոքր ձեռնակությունների ապրանքների արտահանման խթանման տեսանկյունից, քանի որ այս դեպքում փոքր ձեռնարկությունների համար շահույթը նկատելի է, քան դրամի արժևորման դեպքում։ Նա շեշտել է, որ չնայած պետությունն արտահանումը խթանելու համար քայլեր ձեռնարկել է, սակայն այդ մեխանիզմների արդյունավետությունը 1 տոկոսից ցածր է:

Դիտումներ: 693 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: