ՈՒրբաթ, 17.05.2024, 09:18 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հունիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հունիս » 13 » Պարզաբանումներ է ներկայացրել հինգ ամսվա տնտեսական ցուցանիշների վերաբերյալ
22:40
Պարզաբանումներ է ներկայացրել հինգ ամսվա տնտեսական ցուցանիշների վերաբերյալ

                                                       

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Այսօրվա նիստը ես ցանկանում եմ սկսել` խոսքը տրամադրելով ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատարին, ով մեզ կներկայացնի հիմնական ցուցանիշները հինգ ամսվա կտրվածքով:

 

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար ՎաչեԳաբրիելյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Ներկայացնեմ տնտեսական ցուցանիշները. 5 ամսվա կտրվածքով մենք ունենք գնաճի ցուցանիշ, որը 12 ամսվա համար կես տոկոս է և բավական ցածր-կայուն միջավայր է։ Եթե մենք դիտարկենք մայիսի վերջին ամփոփված 4 ամիսների կատարողականը, ապա կտեսնենք, որ ունենք տնտեսական ակտիվության բավական բարձր ցուցանիշ՝ 7.2 տոկոս, ընդ որում, ուրախալին այստեղ արդյունաբերության ցուցանիշն է, որը 4 ամսվա կտրվածքով կազմել է 115.3 տոկոս։ Միևնույն ժամանակ ունենք էլեկտրաէներգիայի արտադրության աճ, որը նույնպես վկայում է արդյունաբերական զբաղվածության մասին։ Եթե մենք դիտարկում ենք արտահանումը, ապա այն 118.7 տոկոս է՝ 2011 թվականի հունվար-ապրիլ ժամանակահատվածի նկատմամբ, երբ ներմուծումը կազմել է 18.7 տոկոս։

 

Եթե անդրադառնանք պետական բյուջեի ցուցանիշներին, ապա կտեսնենք, որ առաջին 5 ամիսների համար հարկային եկամուտները և սոցվճարները կազմել են 322 միլիարդ 758 միլիոն դրամ, այդ թվում` հարկային եկամուտները և պետական տուրքերը՝ 272 միլիարդ դրամ: Քանի որ ունենք 6 ամսվա հաստատված կանխատեսումներ, հինգ ամսվա կտրվածքով Պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է կես միլիարդ դրամ ավելի գումար։ Եթե նայենք ծախսերին, ապա դրանք կազմում են 341 միլիարդ դրամ։ Ունեցել ենք 9.5 միլիարդ դրամի դեֆիցիտ, ընդ որում, կիսամյակի համար ծրագրել էինք ավելի մեծ դեֆիցիտ, սակայն այն ավելի փոքր է, քանի որ ունենք տոկոսային եկամուտների 3 միլիարդ դրամի ավելացում։ Բացի դրանից, ունենք ծախսերի որոշակի թերակատարում, ինչը հիմնականում պայմանավորված է սեզոնայնությամբ։ Յուրաքանչյուր տարի 6 ամսվա կտրվածքով մոտ 8-10 տոկոսով ծրագրվածից ավելի քիչ ծախս ենք կատարում։ Ճիշտ նույն միտումը նաև այս տարի է։ Այսինքն, ծախսային մասով մենք գտնվում ենք բնականոն ընթացքում, որը եղել է նախորդ տարիների հետևանքով։ Եկամուտներն ամբողջովին կատարվել են և մոտ կես միլիարդով` գերակատարվել։ Դրա հետևանքով մենք ունենք դեֆիցիտի ցուցանիշ, որն ավելի ցածր է, քան ծրագրված էր։ Այն 9.5 միլիարդ դրամի շրջանակում է։

 

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Շնորհակալություն, պարոն Գաբրիելյան։         

Դիտումներ: 449 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: