Հինգշաբթի, 02.05.2024, 12:08 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հուլիս 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2014 » Հուլիս » 23 » PAYPAL-Ն ԱՐԴԵՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԿԱՆԽԻԿԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
23:01
PAYPAL-Ն ԱՐԴԵՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԿԱՆԽԻԿԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

PayPal-ն արդեն հնարավոր է հեշտությամբ կանխիկացնել ՀայաստանումPayPal հաշվին եղած գումարը Հայաստանում այսուհետ հնարավոր է հեշտությամբ կանխիկացնել, ինչպես նաև փոխարկել հայկական էլեկտրոնային դրամի՝ իդրամի:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  «Իդրամ» ընկերության զարգացման բաժնի ղեկավար Նարեկ Վարդանյանը:  Նա նաև տեղեկացրեց, որ արդեն գործում է paypal.idram.am  կայքը, որտեղ վայրկյանների ընթացքում հնարավոր է իրականացնել գործարքը:

Նարեկ Վարդանյանի խոսքով՝ շուտով հնարավոր կլինի նաև հակառակ գործընթացը՝ Paypal-ի լիցքավորում Idram հաշվից:

Բացի Paypal-ից, Իդրամի միջոցով արդեն հասանելի են նաև Google Wallet և WebMoney վճարային համակարգերը: Առաջիկայում ինչպես վերոնշյալ, այնպես էլ միջազգային բոլոր համակարգերը շատ ավելի հասանելի կլինեն Հայաստանում՝  «ԻԴՐԱՄ» հայկական էլեկտրոնային վճարային համակարգի և «Իփրայմ Գլոբալ»  (ePrime Global) ամերիկյան կազմակերպության միջև համագործակցության շնորհիվ:

 Գնահատելով PayPal-ի կանխիկացման այս հնարավորությունը՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, որ այն օգտակար կլինի հատկապես այն մարդկանց համար, ովքեր առցանց ծառայություններ են մատուցում ու վճարվում դրանց  դիմաց: «Այս մարդկանց համար մեծ խնդիր էր իրենց գումարի կանխիկացումը, նրանք անցնում էին մի քանի փուլով՝ կորցնելով լուրջ տոկոսներ: Այս հնարավորությամբ լուծվեց ոչ միայն հեշտության հարցը, այլև զգալի գումար է տնտեսվում: Կարծում եմ՝ ավելի շատ մարդիկ կսկսեն իրենց ծառայություններն առցանց վաճառել աշխարհով մեկ», - ասաց նա:

«Իդրամ» ընկերության տնօրեն Գայանե Ստեփանյանը հավելեց, որ իր տասնամյակի կապակցությամբ «Իդրամ» վճարային համակարգն առաջիկայում հանդես կգա այլ նորարարություններով ու նորություններով ևս, մասնավորապես կընդլայնի մասնաճյուղերի ցանցը՝ դրամարկղեր բացելով նաև մարզերում:

Դիտումներ: 879 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: