ՈՒրբաթ, 17.05.2024, 09:18 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հուլիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հուլիս » 25 » ՊԵԿ կրճատումների արդյունքում 134 աշխատակից դուրս է մնացել հարկային համակարգից
14:29
ՊԵԿ կրճատումների արդյունքում 134 աշխատակից դուրս է մնացել հարկային համակարգից
                       ՊԵԿ կրճատումների արդյունքում 134 աշխատակից դուրս է մնացել հարկային համակարգից


  Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով` հուլիսի 23-ից հարկային 6 տարածքային տեսչություն է կրճատվել, ինչի արդյունքում հարկային համակարգից դուրս է մնացել 134 աշխատակից: «Մենք դա արել ենք համապատասխան հանձնաժողովի միջոցով 3 ամիս ուսումնասիրություններ կատարելուց հետո: Այն աշխատակիցները, ովքեր այսօրվա պահանջներին չեն համապատասխանում, պետք է հեռանան համակարգից», այսօր լրագրողների հետ հարցազրույցում հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը` հավելելով, որ աշխատանքից ազատված աշխատակիցներին փոխարինելու են նոր բանիմաց կադրերով: Հարկային եւ մաքսային համակարգերում բարեփոխումները պահանջ են առաջադրում նաեւ բարձրացնել պետական եկամուտների հետ առնչվող մասնագետների թե գրագիտությունը եւ թե բարեկրթությունը: Այդ նպատակով Պետեկամուտների կոմիտեն իր կազմում արդեն գործարկել է նոր կառույց` Ուսումնական կենտրոն իր մասնաճյուղերով:

ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն այսօր այցելեց Արարատյան տարածաշրջանային մաքսատան շենքում տեղակայված մասնաճյուղ, որտեղ տեսական գիտելիքներ եւ գործնական հմտություններ են ձեռք բերում մի քանի տասնյակ մաքսային ծառայողներ: Նրանց իրենց հմտություններն են փոխանցում Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետները: ՊԵԿ-ն իր մասնագետների շարքերը նոր կադրերով համալրելու նպատակով Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ պայմանավորվածությամբ լավագույն նորավարտ ուսանողներին է կանչում իր մոտ: Համակարգը բանիմաց կադրերով համալրելու նպատակադրումը նաեւ որոշ առումներով խիստ երանգներով է արտահայտվում. ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյան:

Մաքսային մարմինների հետ առնչվելիս քաղաքացիների դժգոհությունը հարուցող հիմնական հարցերից մեկն էլ իրենց ներկրած ապրանքների մաքսային արժեքի որոշմանն է վերաբերում: Երբեմն նրանք արտասահմանում տվյալ ապրանքը ձեռք են բերում շատ ցածր գնով, սակայն մեր երկրի սահմանին դրանց մաքսային արժեքն ավելի բարձր է գնահատվում, ինչը նշանակում է առավել բարձր մաքսատուրքերի վճարում: Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետներն իրենց խորհուրդներն են տալու նաեւ այս հարցի առնչությամբ: Համակարգի հատկապես բարդ խնդիրներից է էթիկայի նորմերի պահպանումը եւ որոշ աշխատակիցների դրանց պարտադրումը. խոստովանում է Գագիկ Խաչատրյանը:

ՊԵԿ-ում էթիկայի նոր բաժին է ստեղծվել, որն էլ հենց պետք է զբաղվի նշված խնդրի լուծմամբ: Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետ Յան Կրեմերն այս օրերին Հայաստանում է` մաքսային համակարգի մասնագետներին փոխանցելու իրենց փորձը, թե ինչպես է պետք առավել սահուն իրականացնել մաքսային ընթացակարգերը: Աշխարհում ոչ մի երկրում էլ ոչ ոք չի սիրում հարկեր վճարել, սակայն պետք է, որպեսզի պետական մեխանիզմները ճիշտ գործեն: Անհրաժեշտ է նաեւ, որպեսզի մաքսային մարմիններն էլ իրենց գործը բարեխիղճ ձեւով կատարեն` ոչ աչք փակելով օրենքով սահմանվածից քիչ հավաքեն, ոչ էլ այնքան շատ, որ տնտեսվարողի «ուսերը չկարողանան պահել այդ բեռը»:

Դիտումներ: 393 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: