ՈՒրբաթ, 17.05.2024, 10:02 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հուլիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հուլիս » 17 » ՊԵԿ-ը երեք անգամ կնախզգուշացնի
12:52
ՊԵԿ-ը երեք անգամ կնախզգուշացնի
                   ՊԵԿ-ը երեք անգամ կնախզգուշացնի


   Հարկային մարմիններն այս ամսվանից արդեն աստիճանաբար անցնելու են տնտեսվարող սուբյեկտների հետ աշխատանքի նոր, առավել բարեկիրթ մեթոդների: Եթե ՊԵԿ-ի ուսումնասիրությունները եւ վերլուծությունները որոշակի ռիսկեր են բացահայտել հարկատուի մոտ, ապա մինչ նրա մոտ ստուգումներ սկսելը եւ պատժիչ միջոցների կիրառումը նրան նախ 3 անգամ ծանուցում կուղարկվի` առաջարկելով ճշգրտել եւ շտկել այս կամ այն ցուցանիշը: Ծանուցումների հանդեպ անհետեւողական մոտեցման դեպքում հարկատուները պատասխանատվության միջոցներից չեն խուսափի: Հարկային մարմինները փորձում են ամրապնդել բարեկամական հարաբերությունները մեր հարկատուների հետ: Այդ նպատակով նախ կրճատվում են տնտեսվարող սուբյեկտների մոտ ստուգումները, որպեսզի նվազեցվի տնտեսվարողների դժգոհությունը երբեմն անհարկի միջամտությունից իրենց գործերին: Հիշեցնեմ` այս տարեսկզբից ՊԵԿ-ն անցել է առավելապես ռիսկերի վրա հիմնված ստուգումների:

Այսինքն` ստուգումներ բացվում են միայն այն ժամանակ, երբ ՊԵԿ-ի վերլուծությունները ռիսկային տարրեր են բացահայտում տնտեսվարողների գործունեության մեջ. երբ հաշվետվությունների համեմատություններից եւ վերլուծություններից ելնելով կասկածում են, որ նա, ասենք, թաքցնում է իր աշխատակիցների իրական թվաքանակը, նրանց վճարվող աշխատավարձի իրական չափը կամ շրջանառության իրական ծավալները: Իսկ արդեն այս հուլիսից ՊԵԿ-ը խոստանում է ռիսկային գնահատված տնտեսվարողների հանդեպ ստուգումների եւ տույժ ու տուգանքների անցնել նախ էլեկտրոնային փոստով կամ գրավոր կերպով նրանց 3 անգամ իրազեկելուց հետո: ՊԵԿ-ի մասնագետները մինչ այս փոփոխություններին անցնելն ուսումնասիրել են Մեծ Բրիտանիայի առաջադեմ փորձը եւ որոշել այնտեղից հարկատուների հետ շփման բարեկիրթ մոդել ներբերել Հայաստան:

Նախ մեղմ տեղեկացում, ապա` առաջարկ, եւ երրորդ ծանուցմամբ միայն հիշեցում, որ հարկային մարմինների հետ հարաբերությունները չսրբագրելու դեպքում պատասխանատվության միջոցներն անխուսափելի են: Վարչարարական միջոցները` չափագրում, ստուգում, հսկիչ գնումներ, գործի կդրվեն միայն երեք անգամ ծանուցելուց հետո. վստահեցնում է պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը:

Դիտումներ: 410 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: