ՈՒրբաթ, 17.05.2024, 10:02 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Նոյեմբեր » 6 » ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԻՆՆ ԱՄԻՍՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
23:54
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԻՆՆ ԱՄԻՍՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

2013 թվականի ինն ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 785.6 մլրդ դրամ, իսկ 
ծախսերը` 709.8 մլրդ դրամ, որոնք 
համապատասխանաբար 100.1% ով և 91.6%-ով ապահովել 
են ՀՀ կառավարության իննամսյա ծրագրի կատարումը` 
նախորդ տարվա 101%-ի և 92%-ի դիմաց: 

2012 թվականի ինն ամիսների համեմատ արձանագրվել է
պետական բյուջեի եկամուտների աճի տեմպի 
արագացում. այն կազմել է 17.9% (շուրջ 119.2 մլրդ դրամ)`
 նախորդ տարվա 7.4%-ի (45.8 մլրդ դրամի) դիմաց, և հիմնականում ապահովվել է հարկային
եկամուտների աճի հաշվին: Պետական բյուջեի եկամուտների 94.4%-ը ձևավորվել է 
հարկային եկամուտների և պետական տուրքերի, 4.9%-ը` այլ եկամուտների, 0.7%-ը` 
պաշտոնական դրամաշնորհների հաշվին: 

Հարկային եկամուտների և պետական տուրքերի իննամսյա ծրագիրը կատարվել է 100%-ով. 
ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 741.6 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն 
ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 18.1%-ով կամ 113.6 մլրդ 
դրամով` նախորդ տարվա 8.7%-ի կամ 50.5 մլրդ դրամի դիմաց: Հարկային եկամուտների աճը
 մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի աճով և 2013 թվականից 
հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությամբ, որի համաձայն նախկինում 
սահմանված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների 
փոխարեն ներդրվել է մեկ միասնական` եկամտային հարկ. այս հարկատեսակով անցած 
ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 177.5 մլրդ դրամ: Ավելացել 
է նաև ՀՀ պետական բյուջեի ծախսերի աճի տեմպը, որը կազմել է 7.5% (49.5 մլրդ դրամ)`
 նախորդ տարվա 3.7%-ի (23.4 մլրդ դրամի) դիմաց, ինչը հիմնականում պայմանավորված է 
ընթացիկ ծախսերի աճով: Հարկ է նշել, որ ապահովվել է պետական բյուջեի ծախսային 
ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով 
ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը:

Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 659.4 մլրդ դրամ` 94%-ով 
ապահովելով իննամսյա ծրագրի կատարումը: Նախորդ տարվա հունվար- սեպտեմբեր 
ամիսների համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 7.9%-ով կամ 48.1 մլրդ դրամով: 
Բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի արդյունքում 
ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներն ավելացել են շուրջ 24.4 մլրդ դրամով
` իննամսյա ծրագրով նախատեսված 41.6 մլրդ դրամ օգտագործման փոխարեն:

Պետական բյուջեի եկամուտներում, ծախսերում և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները:

Դիտումներ: 362 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: