ՈՒրբաթ, 17.05.2024, 07:15 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Հունիս » 1 » ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է ՇՈՒՐՋ 27.5 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՀԱՎԵԼՈՒՐԴՈՎ
22:46
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է ՇՈՒՐՋ 27.5 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՀԱՎԵԼՈՒՐԴՈՎ
Հունիսի 1-ին ՀՀ ֆինանսների նախարարության 
աշխատակազմի բյուջեների կատարման 
հաշվետվությունների և վերլուծության 
վաչության պետ Գայանե Զարգարյանը 
ներկայացրեց ընթացիկ տարվա առաջին չորս 
ամիսների ՀՀ պետական բյուջեի 
կատարողականի ամփոփ արդյունքները: 
Գայանե Զարգարյանը նշեց, որ պետական 
բյուջեն կատարվել է սահուն, և ապահովվել է 
պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում հունվար-ապրիլ 
ամիսներին պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած 
պարտավորությունների ամբողջական կատարումը: 

2013 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները
 կազմել են շուրջ 324.7 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 297.2 մլրդ դրամ, որոնք 
համապատասխանաբար 64.9%-ով և 59.2%-ով ապահովել են ՀՀ 
կառավարության առաջին կիսամյակի ծրագրի կատարումը: Արդյունքում՝ ՀՀ 
պետական բյուջեն կատարվել է շուրջ 27.5 մլրդ դրամ հավելուրդով` առաջին 
կիսամյակում նախատեսված 2.2 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի արդյունքում հավելուրդի ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներն ավելացել են 232.5 մլն դրամով` առաջին կիսամյակի ծրագրով նախատեսված 41.8 մլրդ դրամի օգտագործման փոխարեն: 
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 23.5% ով կամ 61.7 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին, ծախսերն աճել են 10.5% ով կամ շուրջ 28.2 մլրդ դրամով՝ պայմանավորված ընթացիկ ծախսերի աճով:
Դիտումներ: 370 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: