ՈՒրբաթ, 17.05.2024, 07:42 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Օգոստոս » 16 » Պետբյուջեի 36.481.000 դրամը՝ տրանսպորտի տեսչության տակ, թե՞ խղճին
13:26
Պետբյուջեի 36.481.000 դրամը՝ տրանսպորտի տեսչության տակ, թե՞ խղճին
                                 Պետբյուջեի 36.481.000 դրամը՝ տրանսպորտի տեսչության տակ, թե՞ խղճին

  ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2012թ. 1-ին կիսամյակում ուսումնասիրել է 2009-2010թթ. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հարուցած կամ նրա դեմ ներկայացրած հայցերը: Ինչպես օրերս տեղի ունեցած ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում նշել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը, ուսումնասիրվել են նաև այդ հայցերի հիման վրա ընդունված դատական ակտերի հիմնավորվածության, բողոքարկման ու կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Ուսումնասիրության արդյունքներով արձանագրվել է, որ մասնավորապես տրանսպորտային տեսչությունում, որը նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է և իրականացնում է տրանսպորտի բնագավառում վերապահված վերահսկողական գործառույթներ, բազմաթիվ հայցադիմումներ ներկայացվել են ՀՀ վարչական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերի պահանջների խախտմամբ:

Հայտնաբերվել են նաև հետևյալ խախտումները՝ հայցեր են հարուցվել առանց դրանք հարուցելու հիմքերի առկայության, պատշաճ կարգով չեն իրականացվել ՀՀ քաղաքացիական և վարչական դատավարության օրենսգրքերով նախատեսված հայցվորի իրավունքներն ու պարտականությունները, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չեն բողոքարկվել դատարանների անօրինական ու չհիմնավորված դատական ակտերը, վարչարարություն իրականացնելիս որոշ դեպքերում չեն պահպանվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքների և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի պահանջները, միջոցներ չեն ձեռնարկվել 2009-2010թթ. արձանագրված խախտումներով նշանակված, բայց չվճարված վարչական տուգանքի գումարները գանձելու ուղղությամբ:

Ըստ կատարված ուսումնասիրության՝ տեսչության անբարեխիղճ աշխատանքի հետևանքով վճարման կարգադրություն արձակելու պահանջով ՀՀ վարչական դատարան հարուցած հայցերը վերադարձվել են՝ այդպիսիք ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի պահանջներին (155-րդ հոդվածի 2-րդ մաս) համապատասխան ներկայացված չլինելու հիմքով:

2009-2010թթ. տեսչության մասնագետների կազմած վերահսկողության արդյունքների ամփոփման 90 արձանագրությամբ կիրառվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածի` իրավախախտման նվազ նշանակության հիմքով վարչական պատասխանատվությունից ազատելու պահանջը, որի արդյունքում 90 իրավախախտ ազատվել է վարչական տուգանքից և նրանց նկատմամբ հայտարարվել է բանավոր դիտողություն, չնայած օրենսգրքի 21-րդ և 32-րդ հոդվածների կիրառման հիմքերը բացակայել են: Դա վկայում է, որ անհիմն կարգով 90 անձ ազատվել է վարչական պատասխանատվությունից, արդյունքում պետբյուջե չի վճարվել 1.890.000 դրամ գումար:

2009-2010թթ. արձանագրված խախտումներով նշանակված 80.713.000 դրամի վարչական տուգանքի գումարներից փաստացի գանձվել է 44.232.000 դրամը կամ 54,8 %-ը, իսկ մնացած` 36.481.000 դրամը չի գանձվել, որի արդյունքում 3413 դեպքով իրավախախտները խուսափել են պետբյուջե վճարել նշանակված վարչական տուգանքի գումարները:

Ուսումնասիրության արդյունքները քննարկվել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի մոտ կայացած օպերատիվ խորհրդակցությունում և արձանագրված խախտումներն ու թերությունները վերացնելու համար հաղորդում է ուղարկվել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին:

Դիտումներ: 369 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: