ՈՒրբաթ, 17.05.2024, 06:51 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Օգոստոս » 31 » «Պետք է վերացվի անջրպետը համայնքի ղեկավարի և բնակչի միջև»Արտեմ Դավթյան
17:12
«Պետք է վերացվի անջրպետը համայնքի ղեկավարի և բնակչի միջև»Արտեմ Դավթյան
                                             

  Արարատի մարզի Այգեստան գյուղում եւս սեպտեմբերի 9-ին տեղի կունենան համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Այս գյուղը բավական մեծ է, 3 հազարից ավելի բնակչությամբ, 2194 ընտրողով:

Որպես համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրվել են երկուսը` գործող գյուղապետ Սոկրատ Հովսեփյանը եւ երիտասարդ տնտեսագետ, ՌԱԿ Հանրապետական վարչության դիվանի անդամ Արտեմ Դավթյանը , ով մինչեւ այժմ համայնքի ավագանու անդամ է եղել: Այս գյուղում, այդպիսով, այս պայքարն ընթանալու է ոչ միայն փորձառու եւ երիտասարդ հավակնորդների, այլեւ նոր ու հին մոտեցումների եւ աշխարհայացքների, արդեն աշխատած գյուղապետի արածի եւ դրան դիմակա երիտասարդ թեկնածուի նոր նախաձեռնությունների հակադրման ծիրում:

Ճիշտն ասած, զարմացանք` «Հայէկոնոմբանկում» վարկային մասնագետի աշխատանքը կարծես թե երիտասարդ տնտեսագետի սրտին ավելի մոտ պետք է լիներ, քան գյուղապետի պաշտոնին հավակնելը, սակայն Արտեմ Դավթյանն ասում է, թե իր գյուղը սիրում է եւ կուզենար բարեկեցիկ, ժամանակակից կյանքով ապրող համայնք տեսնել: Ու այդ պատճառով ձգտում է իր նախաձեռնություններն ու ծրագրերը գյուղապետ դառնալու միջոցով իրականություն դարձնել, որին, եթե ընտրվի, կնպաստեն իր մասնագիտական կրթությունը, երիտասարդ տարիքը, գյուղի պրոբլեմների լավ իմացությունը, որոնք Արտեմի կռվաններն են: Ճիշտ է, նա այժմ գործող ավագանու անդամ է, սակայն համոզված է, որ բոլոր խնդիրները լուծելիս ավելի օպտիմալ ու նորարարական մոտեցումների կարիքը կա, եւ կարճաժամկետ լուծումները պետք է փոխարինել հեռահար լուծումներով: Այդ կարգի խնդիրների մեջ նա տեսնում է ներգյուղային ճանապարհների բարեկարգումը, գյուղի լուսավորման խնդրի հիմնավոր լուծումը, գյուղի բավական մեծ թվով երիտասարդության համար զբաղմունքի եւ շփվելու հնարավորության ստեղծումը. «Գյուղում վախի մթնոլորտ կա, պայմանավորված նրանով, որ համայնքապետը կառավարում է խորհրդային դատախազական ոգով (գործող համայնքապետ Սոկրատ Հովսեփյանը նախկին դատախազ է), այդ մթնոլորտը պետք է վերացվի: Գյուղացին պետք է իմանա, որ համայնքի ղեկավարի մոտ գնում է ոչ թե խնդրելու, այլ դիմելու, որ այս կամ այն հարցը լուծվի: Այսինքնՙ համայնքի ղեկավարը պետք է համայնքի բնակիչների կողքին կանգնած լինի»: Մինչդեռ, օրինակ, ոռոգման ջրի բաշխումը մշտապես անարդար ձեւով է տեղի ունենում Այգեստանում, գյուղի 700 ընտանիքների զգալի մասի ջուրը ժամանակին չտալու պատճառով բերքը փչանում է: Մինչեւ գյուղապետի եւ նրա կողմնակիցների հեկտարները չեն ջրվում, նա ուրիշին ջուր չի տալիս: Նախ իր ծառն է ջրում փաստորեն: Իսկ համայնքապետՙ նշանակում է նախ արդար ղեկավար: Ջրի հարցը ավելի բարձր մակարդակում պիտի լուծվի, պիտի տեղյակ լինեն, որ լուծեն, համոզված է Ա. Դավթյանը: Չնայած պատկառելի տարիքին` համայնքի ներկա ղեկավար Ս. Հովսեփյանը վերջին շրջանում է հանրապետական դարձել, իսկ Այգեստանի ավագանու անդամի 9 տեղի համար 9 հանրապետական է առաջադրվել: Արտեմ Դավթյանը փաստորեն ռիսկի է գնում` ավագանու անդամ չառաջադրվելով: Սակայն Արտեմը գտնում է, որ գյուղին փոփոխություններ են պետք, եւ դրա համար արժե ռիսկի դիմել: Նրա կարծիքով ՌԱԿ անդամ լինելը գաղափարական առումով դրական իմիջ է ավելացնում իր թեկնածությանը: Նա հույս ունի այգեստանցու սթափ մտածողության եւ իրենց կյանքը փոխելու ցանկության վրա, ինչպես նաեւ ազդեցիկ կուսակցությունների աջակցության. «Համայնքի բնակչության մի հոծ զանգված կա, որ ինձ է սատարում, ինձ աջակից են տեղի հատկապես երիտասարդները»:

Հարցին, թե իշխանական թեկնածուն առավել շանսեր ունի` ըստ Արտեմ Դավթյանի, այո, գուցե այդպես թվա` իշխանական ռեսուրսների, ֆինանսների տիրապետելու առումով, սակայն ինքն էլ աջակիցների պակաս չունի, քանի որ համայնքի բնակչության ինտելեկտուալ, կիրթ զանգվածն այնքան շատ է, որ նրանք իրավիճակը ճիշտ կգնահատեն եւ դժվար թե նման ազդեցությունների տակ ընկնեն: Իր դաշնակիցն է նաեւ իր երիտասարդ տարիքը` 27 տարեկան է, մինչդեռ գործող գյուղապետը բոլորել է յոթերորդ տասնամյակը:

Անդրադառնալով Արարատի մարզի միջին մակարդակի ապրելակերպ ունեցող Այգեստան գյուղի խնդիրներին, որտեղ զարգացած են բոստանային մշակումն ու անասնապահությունը, Արտեմ Դավթյանն ասում է, որ աշխատունակ տարիքի մարդկանց մի զգալի մաս Ռուսաստանի Դաշնություն է մեկնել` արտագնա աշխատանքի, մի մասն էլ Երեւանում շինարարական աշխատանքներում է զբաղված, այդպես գյուղի հոգսերը մի փոքր թեթեւանում են: Հարուստները, բնականաբար չեն կարող շատ լինել, միջինից ցածր խավն է գերակշռում: Գյուղի բնակչության սոցիալական խնդիրներին, ըստ Արտեմ Դավթյանի, ավելի արդար մոտեցումներ են պետք, իսկ թիվ մեկ քայլը, որ պետք է արվի այդ ուղղությամբ` վերացվի այն անջրպետը, անդունդը, որը կա համայնքի բնակիչների եւ ղեկավարի միջեւ: Պետք է գյուղապետը ծառայի ժողովրդին ու գյուղի խնդիրները լուծի:

«Եթե համայնքի ղեկավար ընտրվեմ` բազմաթիվ ծրագրեր ունեմ իրականացնելու` անվճար բուժօգնությունը բնակիչներին հասանելի դարձնելուց սկսած մինչեւ մատչելի գներով թունաքիմիկատների հայթայթում, ոռոգման ջրի հավասար բաշխում եւ բազմաթիվ այլ խնդիրների լուծում», խոստանում է համայնքի ղեկավարի երիտասարդ թեկնածուն:


«Ազգ» օրաթերթ

Դիտումներ: 521 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: