ՈՒրբաթ, 17.05.2024, 09:18 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Փետրվար 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Փետրվար » 4 » Պուտինը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կրկնակի հարկումը վերացնող համաձայնագիր է ստորագրել
17:06
Պուտինը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կրկնակի հարկումը վերացնող համաձայնագիր է ստորագրել
Պուտինը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կրկնակի հարկումը վերացնող համաձայնագիր է ստորագրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ անշարժ գույքի եւ եկամտի կրկնակի հարկումը վերացնող համաձայնագիր  է ստորագրել: Այդ մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, դաշնային օրենքը Պետդուման ընդունել էր 2013թ. հունվարի 18-ին, այն Դաշնության խորհրդի կողմից հավանության էր արժանացել 2013թ. հունվարի 23-ին:

Դաշնային օրենքով վավերացվում է 1996թ. դեկտեմբերի 28-ին Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ անշարժ գույքի եւ եկամտի կրկնակի հարկման մասին օրենքում եւ դրան կից արձանագրությունում փոփոխություններ կատարելու մասին փաստաթուղթը, որը Մոսկվայում ստորագրվել էր 2011թ. հոկտեմբերի 24-ին:

Հարկային վերահսկողության արդյունավետության  բարձրացման եւ հարկերի վճարման ժամանակ  չարաշահումների դեմ պայքարելու  նպատակով Արձանագրությունը Համաձայնագիրը լրացնում է 12.1 «Գույքի օտարումից առաջացած շահույթ» հոդվածով, ինչպես նաեւ փոփոխություններ է կատարում  25-րդ՝ «Հարկերի գանձման ժամանակ օգնության ցուցաբերում» եւ 26-րդ՝ «Տեղեկատվության փոխանակում» հոդվածներում:

Արձանագրությամբ հստակեցվում է շինհրապարակի գոյության  արտոնյալ ժամկետը, հաստատվում է շահաբաժիններ վճարող կազմակերպությունների մասնակցության հարաբերական շեմը կանոնադրական կապիտալին, որն անհրաժեշտ է նրանց նվազագույն հարկատվության համար, սահմանվում է պետության առեւտրային վարկերի տոկոսային եկամուտների հարկման տոկոսադրույքը:

Դիտումներ: 384 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: