ՈՒրբաթ, 17.05.2024, 07:53 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 6 » Քաղաքապետարանում քննարկել են ձմռան նախապատրաստական ծրագիրը
18:02
Քաղաքապետարանում քննարկել են ձմռան նախապատրաստական ծրագիրը
Քաղաքապետարանում քննարկել են ձմռան նախապատրաստական ծրագիրըԵրեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել, որի շրջանակում քննարկվել է 2012-2013 թթ. ձմռան նախապատրաստական աշխատանքների ծրագիրը: Խորհրդակցությանը մասնակցել են քաղաքապետարանի համապատասխան վարչությունների եւ մայրաքաղաքի վարչական շրջանների կոմունալ բաժինների պետերը, սան. սեկտորների եւ կանաչապատման ձեռնարկությունների տնօրենները, ինչպես նաեւ կենսապահովման ոլորտի կառույցների ղեկավարները:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կամո Արեյանը նշել է, որ ձմռան ամիսներին աշխատանքները բոլոր ուղղություններով անհրաժեշտ է կազմակերպել հնարավորին արագ ու  արդյունավետ, որպեսզի բնակիչները այս կամ այն հարցի հետ առնչվող որեւէ խնդրի չբախվեն: Վարչական շրջանների կոմունալ բաժինների պետերին հանձնարարվել է մեկշաբաթյա ժամկետում վերացնել մեքենամեխանիզմների հնարավոր թերությունները եւ դրանք  բերել կազմ ու պատրաստ վիճակի`զուգահեռաբար շարունակելով աղի ու ավազի համապատասխան խմբաքանակի ներկրումն ու կուտակումը:

Նշվել է, որ մայրաքաղաքի փողոցների, բակերի ու այգիների մաքրման աշխատանքներին այս տարի եւս, բացի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների տեխնիկական ու մարդկային ռեսուրսներից, կներգրավվեն նաեւ շինարարարական կազմակերպությունների ուժերը: Իսկ կանաչապատման ձեռնարկությունների աշխատակիցները ձմռանը կաջակցեն մայթերի, այգիների ու պուրակների մաքրման գործընթացին: Վարձակալական հիմունքներով կձեւավորվեն նաեւ առանձին աշխատանքային խմբեր: Ամբողջ գործընթացը կվերահսկի Երեւանի քաղաքապետի որոշմամբ նախորդ տարի ձեւավորված օպերատիվ շտաբը, որին  հանձնարարվել է արագ արձագանքել բնակիչների հնարավոր ահազանգերին` սերտ համագործակցելով նաեւ «Երեւան Գազ», «Երեւան Ջուր» եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների դիսպետչերական ծառայությունների հետ: Վերջիններիս ղեկավարները ներկայացրել են ձմռան ամիսներին անխափան աշխատանք ապահովելու ուղղությամբ մինչ օրս ձեռնարկված եւ առաջիկա օրերին նախատեսվող աշխատանքները:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Կամո Արեյանը կենսապահովման ոլորտի ձեռնարկությունների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է կրթադաստիարակչական կազմակերպությունների եւ առողջապահական ձեռնարկությունների բնականոն աշխատանքի անխափան ապահովման վրա, հատկանշելով, որ այդ ուղղությամբ բոլոր անելիքները պետք է ավարտվեն մինչեւ ձյան տեղումները: Վարչական շրջանների համապատասխան բաժինների ղեկավարներին հանձնարարվել է կարճ ժամկետում ավարտել  շենք շինությունների ջերմամեկուսացումը, իսկ համատիրությունների միջոցով նաեւ կոտրված ապակիների նորերով փոխարինումը:

Դիտումներ: 365 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: