ՈՒրբաթ, 17.05.2024, 05:32 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հոկտեմբեր » 11 » Քաղաքաշինության նախարարության պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքերը
22:15
Քաղաքաշինության նախարարության պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքերը
Քաղաքաշինության նախարարության պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքերը

Հայաստանի գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու, պաշտոնեական, ինչպես նաեւ կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ: 

  Նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ 2009-2012թթ. ընթացքում Շիրակի մարզի «Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հիմնանորոգման աշխատանքները ՍՊ ընկերության կողմից կատարվել են քաղաքաշինական նորմերի եւ կանոնների խախտմամբ: Պարզվել է նաեւ, որ կատարված աշխատանքների ծավալները հավելագրելու միջոցով յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար:

Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության նախարարության պաշտոնատար անձինք չարաշահելով իրենց պաշտոնեական, իսկ հիմնանորոգման աշխատանքների կատարման նկատմամբ  տեխնիկական հսկողություն իրականացնող ՍՊ ընկերության աշխատակիցները` առեւտրային կազմակերպության ծառայողի լիազորությունները, ստորագրել են հավելագրումներով կազմված կատարողական ու ավարտական ակտերը, հիմնանորոգման աշխատանքների` պայմանագրով նախատեսված տեխնիկական բնութագրին համապատասխան եւ պատշաճ կատարված լինելու մասին տվել դրական եզրակացություններ: Արդյունքում` պետությանը պատճառվել է էական վնաս:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ եւ 308-րդ հոդվածների 2-րդ մասերով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:

Դիտումներ: 408 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: