ՈՒրբաթ, 17.05.2024, 09:41 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 22 » Ռար. Աբխազիայով անցնող երկաթուղին կարող է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար ակնհայտ օրինակ դառնալ
09:40
Ռար. Աբխազիայով անցնող երկաթուղին կարող է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար ակնհայտ օրինակ դառնալ
Ռար. Աբխազիայով անցնող երկաթուղին կարող է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար ակնհայտ օրինակ դառնալ Աբխազիայով անցնող երկաթուղու բացման մասին խոսակցությունները Հայաստանի համար լավ նշան են, քանի որ վերջինիս համար շատ կարեւոր է, որ երկաթուղային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ վերականգնվի: Այս մասին NEWS.am-ին ասաց բեռլինցի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը:

Սակայն, նրա խոսքով, մեկ այլ հարց է, թե ինչպես կպայմանավորվեն Ռուսաստանն ու Վրաստանը: «Եթե Աբխազիայի անկախության հարցը չլիներ, ապա իշխանությունները կարող էին գալ համաձայնության, քանի որ դա հրաշալի քայլ է` լիցքաթափելու համար մթնոլորտը` հինգ տարի առաջ տեղի ունեցած պատերազմից հետո:  Սա Բիձինա Իվանիշվիլիի կառավարության կողմից իմաստուն քայլ է: Դա առաջարկ է Ռուսաատանի հետ թեկուզ տնտեսական ոլորտում աշխատելու: Իվանիշվիլին Ռուսաստանի համար հարաբերությունները նորմալացնելու լավ հնարավորություն է»,-նշեց փորձագետը:

Հարցին, թե եթե Ռուսաստանն ու Վրաստանը երկաթուղու հարցում համաձայնություւն ձեռք բերեն, կարո՞ղ է դա նշանակել ԱՄՆ դիրքերի թուլացում տարածաշրջանում,  Ռարը պատասխանեց, որ պետք է խուսափել հարցադրումից, որ տարածաշրջանում ինչ-որ մեկը կշահի, ինչ-որ մեկը կպարտվի, քանի որ դիվանագիտությունը հնարավոր է այնպես իրականացնել, որպեսզի բոլորը շահող դուրս գան: «Կարծում եմ, ԱՄՆ-ն երբեք այս տարածաշրջանից չի հեռանա եւ կլինի խաղաղ ճանապարհով հակամարտությունների լուծման գործոն:  Օբամայի արտաքին քաղաքականությունը չի ցանկանում ներքաղաքական հակամարտություններ հետխորհրդային տարածքի բոլոր երկրներում, ինչպես դա Բուշի վարչակազմի ժամանակ էր: Օբաման ավելի շուտ կպաշտպանի մարդու իրավունքները, եւ ԱՄՆ-ը չի խանգարի Ռուսաստանի եւ Վրաստանի տնտեսական հարաբերությունների կարգավորմանը: Ամերիկացիներն իրենք էլ են հասկանում, որ չեն կարող երկար կերակրել Վրաստանին»,-ասաց քաղաքագետը:

Նա նաեւ կարծիք հայտնեց, որ եթե ամեն ինչ նախատեսված ճանապարհով գնա, ապա դա լավ օրինակ կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար. «Թեեւ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հարցում կոշտ դիմակայությանը, հիմա լիցքաթափում է  տեղի ունենում, եւ հնարավոր է, որ երկաթուղու բացումը ղարաբաղյան հակամարտության լուծման համար  օրինակ դառնա»,-եզրափակեց նա:

Դիտումներ: 320 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: