ՈՒրբաթ, 17.05.2024, 06:44 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Դեկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Դեկտեմբեր » 19 » Ռուսաստան եւ Ուկրաինա. գազի գին, Մաքսային միություն եւ չեղյալ հայտարարված այց
17:05
Ռուսաստան եւ Ուկրաինա. գազի գին, Մաքսային միություն եւ չեղյալ հայտարարված այց
Ռուսաստան եւ Ուկրաինա. գազի գին, Մաքսային միություն եւ չեղյալ հայտարարված այց

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունում չեն բացառում, որ 2013 թվականին գազի գինն Ուկրաինայի համար կնվազի, 420-ից հասնելով 352 դոլարի՝ 1000 խմ-ի դիմաց: «Գազպրոմում» հավաստիացում են, որ խոսքը զեղչերի մասին չէ, այլ շուկայի կոնյուկտուրայի փոփոխության եւ Եվրոպայի համար նույնպես գները կնվազեն:

Միաժամանակ, Կիեւում բաց խոսում են գնի բանաձեւի փոփոխության մասին, բայց անհայտ է, թե ինչ պատասխան զիջումների է գնացել Ուկրաինան, գրում է «Կոմերսանտ Ուկրաինան»:

Ուկրաինայի կառավարությունում աղբյուրները հավաստիացնում են, որ Մոսկվան պատրաստ էր նվազեցնել գազի գինը՝ Ուկրաինայի Մաքսային միությանն անդամակցելու դիմաց: Իբր, հենց այդ հարցը պետք է քննարկվեր դեկտեմբերի 18-ին Մոսկվայում նախատեսված Պուտին-Յանուկովիչ հանդիպման ժամանակ:

Միաժամանակ, ռուսական եւ ուկրաինական լրատվամիջոցները շարունակում են ենթադրություններ անել, թե ինչու Յանուկովիչը չժամանեց Մոսկվա: РБК daily-ի փոխանցմամբ՝ այցը չի կայացել ռուսական կողմի նախաձեռնությամբ, քանի որ Մոսկվան չի կարողանում վերջնական փոխզիջման հասնել Կիեւի հետ հարաբերություններում: Կիեւում Յանուկովիչի այցելության չեղյալ հայտարարելը գնահատել են, որ ռուս-ուկրաինական հարաբերությունները գտնվում են սուր ճգնաժամի շեմին, գրում է «Նեզավիսիմայա գազետան»: Թերթի աղբյուրները պնդում են, որ այցը չեղյալ է հայտարարվել, երբ Մոսկվային հայտնի է դարձել, որ Յանուկովիչը պատրաստ չէ ստորագրել ռուսական կողմի համար ռազմավարական կարեւորության փաստաթղթերը:

Ուկրաինացի փորձագետները ենթադրում են, որ կոնֆլիկտային իրավիճակը ստեղծվել է այն պատճառով, որ կողմերը չեն կարողացել պայմանավորվել Ուկրաինայի Մաքսային միությանն անդամակցելու եւ գազի գնի հարցերում:

«Կոմերսանտի» կիեւյան զրուցակիցների տեղեկություններով, Մոսկվան պնդել է Ուկրաինայի՝ Մաքսային միությանն անդամակցելու գործընթաց սկսելու իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթեր ստորագրելու վրա, իսկ Կիեւը նախընտրել է հռչակագրային բնույթի հուշագիր ստորագրել:

Վիկտոր Յանուկովիչի աշխատակազմում նախատեսել էին Մոսկվային միջանկյալ տարբերակ առաջարկել, որը ենթադրում է Ուկրաինայի անդամակցություն ոչ թե Մաքսային միությանը, այլ՝ ԵվԱզԷՍ-ին: Բայց Կրեմլին այս տարբերակը ձեռք չէր տալիս, այնտեղ կարծում են, որ Ուկրաինան գազի գնի նվազման հասնելուց հետո կհրաժարվի Մաքսային միությանը միանալու իր խոստումներից, իսկ ժամանակի ընթացքում դուրս կգա նաեւ ԵվԱզԷՍ-ից, ինչպես դա արեց Ուզբեկստանը 2008-ին:

Դիտումներ: 441 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: