ՈՒրբաթ, 17.05.2024, 05:32 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Օգոստոս » 18 » Ռուսաստանը «կալանավորել» է «Արմավիայի» Sukhoi SSJ -100 օդանավը
14:34
Ռուսաստանը «կալանավորել» է «Արմավիայի» Sukhoi SSJ -100 օդանավը
                     Ռուսաստանը «կալանավորել» է «Արմավիայի» Sukhoi SSJ -100 օդանավը

  Հայկական ազգային ավիափոխադրողի՝ «Արմավիա» ընկերության SSJ տեսակի օդանավերից հրաժարվելու որոշումն այսօր անսպասելի շրջադարձ ունեցավ: Гражданские самолеты Сухого ընկերությունը «Արմավիային» մեղադրել է պայմանագրով սահմանված կետերի չկատարման մեջ՝ «կալանավորելով» օդանավը Ռուսաստանի տարածքում: Гражданские самолеты Сухого ընկերությունը չի բացառում, որ օդանավի շահագործման համար ապագայում կդիմի դատարան, չբացառելով, որ կարող է ձերբակալել ավիափոխադրողի այլ օդանավեր եւս: 

Երեկ Гражданские самолеты Сухого ընկերության ֆինանսական գծով փոխնախագահ Եվգենի Կոնկովը հաղորդել է, որ «Արմավիան» չի կարողացել կատարել SSJ օդանավի վերաբերյալ կնքված պայմանագրի մի շարք պայմաններ, որոնք պետք է կատարված լինեին մինչև ընթացիկ ամսվա 15-ը: Ըստ պայմանագրի` հայկական ավիափոխադրողը, որը հրաժարվել է շահագործել և ձեռք բերել նախապես պայմանավորված երկրորդ օդանավը, պետք է կամ մարեր 4 միլիոն դոլար պարտքը, կամ պայմանագրի շրջանակներում ձեռք բերեր նոր օդանավ, կամ լուծեր պայմանագիրը և փոխհատուցեր ռուսական ընկերության պարտքը: Այս բոլորը չի կատարվել և «Արմավիայի» SSJ օդանավը, որն այս պահին նորոգելու նպատակով գտնվում է Ռուսաստանի տարածքում, չի վերադարձվի ավիաընկերությանը: Օդանավն այժմ գտնվում է ռուսական «Ժուկովսկի» օդանավակայանի տարածքում

«Արմավիան» ռուսական ГСС-ի հետ երկու SSJ -100 օդանավեր ձեռք բերելու վերաբերյալ պայմանագիրը կնքել է 2010 թվականին: Առաջին օդանավը ընկերությունն սկսել է շահագործել 2011թ., իսկ երկրորդը պետք է Հայաստան ժամաներ 2012թ. երկրորդ կեսին: Օգոստոսի սկզբին «Արմավիան» հայկական ԶԼՄ-ներին հայտնել էր, որ հրաժարվում է SSJ-100-ից, քանի որ այն չի համապատասխանում շահագործման համար անհրաժեշտ չափորոշիչներին: Սակայն այնուհետեւ ընկերությունը պարզաբանում մտցրեց, թե ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին սխալ են հասկացել: Չորեքշաբթի օրը հարցին միջամտեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, որը հանձնարարել էր Առեւտրի և արդյունաբերության նախարարությանը երկրի ԱԳ նախարարության և Օդանավաշինության միացյալ կորպորացիայի հետ մինչեւ սեպտեմբերի 15-ը մշակել «Արմավիա» ընկերության կողմից շահագործման հարցը: «Արմավիա» ընկերությունը երեկ հայտնել է, որ բանակցություններն ընթանում են աշխատանքային ռեժիմում` առանց որեւէ այլ մանրամասնություն փոխանցելու:

Եվգենի Կոնկովը նշում է, որ «Արմավիայի» SSJ օդանավը շահագործելուց հրաժարվելու որոշման հետ կարող են ծագել իրավաբանական խնդիրներ, քանի որ օդանավը գնորդը մի քանի անգամ գրավադրել է՝ չնշելով, թե որ բանկերին: Ռուսական Коммерсант-ի տվյալներով` դա «Արդշինինվեստբանկն» է: Բացի այդ, օդանավը «Արմավիային» տրվել է շուրջ $3,5 միլիոն վարկի շրջանակներում:
Դիտումներ: 408 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: