ՈՒրբաթ, 17.05.2024, 10:02 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հոկտեմբեր 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Հոկտեմբեր » 9 » ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է 30%-ՈՎ ՆՎԱԶԵՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐԿՐՎՈՂ ԳԱԶԻ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԸ
22:07
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է 30%-ՈՎ ՆՎԱԶԵՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐԿՐՎՈՂ ԳԱԶԻ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԸ

Ռուսաստանը պատրաստ է 30%-ով նվազեցնել Հայաստան ներկրվող գազի մաքսատուրքը
Ռուսական կողմը պատրաստ է 30 տոկոսով վերացնել 
Հայաստան ներկրվող բնական գազի մաքսատուրքը, 
հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների
 նախարար Արմեն Մովսիսյանը։ 

Այս պահին Հայաստանի համար սահմանի վրա ռուսական
 գազի գինը կազմում է 270 դոլար, որից 189 դոլարը գազի
 գինն է, որին գումարվում է 30 տոկոս մաքսատուրքը։ 

«Մենք բավականին մեծ աշխատանք ենք իրականացրել ռուսական կողմի հետ։ Բնական է,
 որ այն բանից հետո, երբ սեպտեմբերի 3–ին հայտարարվեց այն մասին, որ Հայաստանը 
պատրաստ է մտնել Մաքսային միություն, երկու երկրների միջև պայմանագիրը կփոխվի և
 կդյուրացվի։ Այսինքն, ռուսական կողմը մաքսատուրք չի գանձի Հայաստան արտահանվող
 գազի համար։ Հուսով ենք, որ համապատասխան պայմանագիրը կստորագրվի մինչև 
տարեվերջ», – ասել է Մովսիսյանը։ 

Այսպիսով, նախարարի խոսքերով` Հայաստան ներկրվող բնական գազի գինը կձևավորվի հետևյալ կերպ` ռուսական ներքին շուկայում գազի գինը գումարած տրանսպորտային ծախսերը։ 

Միաժամանակ Մովսիսյանն ընդգծել է, որ ներքին սպառման համար նախատեսված գազի գինն այսուհետ կմնա անփոփոխ։ «Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ, ամենայն հավանականությամբ, թանկացում տեղի չի ունենա, սակայն գնի նվազում ևս չի լինի», – ավելացրել է նա։ 

Այս տարվա հուլիսի 7–ից Հայաստանում գործում են գազի և էլեկտրաէներգիայի նոր սակագներ, որոնք հաստատվել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։ Այսպես, ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ սպառող բաժանորդների համար սակագինը կազմում է 156 հազար դրամ ամեն 1000 խորանարդ մետրի համար (ներառյալ ԱԱՀ–ն) նախկին 132 հազար դրամի փոխարեն։ 

Նախարարը նշել է, որ ավելի վաղ ռուսական կողմի հետ բանակցություններն ընթանում էին այն բանի շուրջ, որպեսզի գինն անփոփոխ մնա հինգ տարվա ընթացքում, իսկ այժմ խոսքն այն մասին է, որ Հայաստան ներկրվող կապույտ վառելիքի գնի վրա կարող են ազդել միայն ռուսական ներքին շուկայում տեղի ունեցող փոփոխությունները։
Դիտումներ: 421 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: