ՈՒրբաթ, 17.05.2024, 10:02 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Ապրիլ » 24 » Ռուսաստանը վստահորեն զբաղեցնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերոջ դիրքը. Ռուսաստանի ԱԳՆ
17:02
Ռուսաստանը վստահորեն զբաղեցնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերոջ դիրքը. Ռուսաստանի ԱԳՆ
Ռուսաստանը վստահորեն զբաղեցնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերոջ դիրքը. Ռուսաստանի ԱԳՆ

Ռուսաստանը վստահորեն զբաղեցնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերոջ դիրքը` լինելով առանցքային առեւտրային գործընկեր եւ Հայաստանի տնտեսությունում առաջատար օտարերկրյա ներդրող:

2012թ կտրվածքով փոխադարձ առեւտրաշրջանառության ծավալը կազմել է 1,2 մլրդ ԱՄՆ դոլար: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը` մեկնաբանելով Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի առաջիկա այցը Մոսկվա:

Նա նշել է, թե Հայաստանում գործում են ռուսաստանյան կապիտալով 1,3 հազար ձեռնարկություններ, ինչը կազմում է օտարերկրյա կապիտալով ընկերությունների քառորդ մասը: Տնտեսական համագործակցության գերակա ուղղություն է վառելիքա-էներգետիկ ոլորտը:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով, ապրիլի 25-26-ին, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելություն կկատարի Ռուսաստանի Դաշնություն։

Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բանակցությունների ընթացքում կքննարկեն հայ-ռուսաստանյան դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, մտքեր կփոխանակեն տարածաշրջանային եւ միջազգային օրակարգային հարցերի վերաբերյալ։

Մոսկվա այցելության շրջանակներում նախատեսված է Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավարության հետ։

Էդվարդ Նալբանդյանն ելույթ կունենա ՌԴ արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ունկնդիրների առջեւ:

Դիտումներ: 488 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: