ՈՒրբաթ, 17.05.2024, 10:02 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Փետրվար 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Փետրվար » 12 » Րաֆֆի Հովհաննիսյան. Վերադարձը Հայաստան պետք է սկսվի աշխատատեղերի ստեղծումից
14:45
Րաֆֆի Հովհաննիսյան. Վերադարձը Հայաստան պետք է սկսվի աշխատատեղերի ստեղծումից
Րաֆֆի Հովհաննիսյան. Վերադարձը Հայաստան պետք է սկսվի աշխատատեղերի ստեղծումիցՎերադարձը Հայաստան պետք է սկսվի աշխատատեղերի ստեղծումից: Այդ մասին փետրվարի 12-ին հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` ելույթ ունենալով Լոռիի մարզի Ալավերդի քաղաքի ընտրողների առջեւ, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

«Փետրվարի 18-ին դուք քվեարկելու եք նոր Հայաստանի համար: Այնպիսի Հայաստանի, որտեղ ձեզ ողորմություն չեն բաժանում, որտեղ դուք արժանապատիվ թոշակ եք ստանում, 50 տոկոսից ավելի, քան հիմա, որտեղ 5 տարում կհայտնվեն 180 հազար նոր աշխատատեղեր: Մենք կփորձենք դրանք հավասարաչափ բաժանել հանրապետության տարբեր քաղաքներում եւ գյուղերում: Եւ դա կդառնա տուն վերադառնալու սկիզբը: Որպեսի «Մեր Ալավերդիի համար» կենացներն խմվեն ոչ թե արտերկրում, այլ հենց այստեղ, Ալավերդիում: Թող նախկին նախագահները չմեղադրեն գործողին, արտագաղթը սկսվել է հենց իրենց օրոք: Թող Սերժ Սարգսյանն իմանա` ոչ ոք սեւի ու սպիտակի պայքար չի տանում, սա սիրո պայքար է: Սեր դեպի մեր ժողովուրդը: Այդ պայքարում հստակ է դառնում, մի անգամ հաղթանակը պետք է լինի ժողովրդինը: Եթե իշխանությունը չի վախենում, ինչո՞ւ են մարզպետարաններում քաղաքապետարաններում, զինվորներին ակնարկում, ինչ ամոթ, թե ում ընտրեն: Ինչո՞ւ են անձնագրեր հավաքում եւ գումարներ բաժանում: Մեր երկրում միջազգային դիտորդներ կան եւ մենք պարտավոր ենք ընտրություններն անցկացնել բարձր մակարդակով: Բայց առաջին հերթին մենք դա պիտի անենք մեզ համար: Որ երկրում գերիշխի օրենքը: Րաֆֆիի, Սերժի, Ռոբերտի, Լեւոնի համար, ով էլ որ լինի»,- ասել է Հովհաննիսյանը:

Դիտումներ: 427 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: