ՈՒրբաթ, 17.05.2024, 04:41 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Օգոստոս » 16 » Սևանա լճում իշխանի բազմացման փորձնական ծրագրի իրականացման մասին
13:23
Սևանա լճում իշխանի բազմացման փորձնական ծրագրի իրականացման մասին
                            Սևանա լճում իշխանի բազմացման փորձնական ծրագրի իրականացման մասին

  Սույն թվականի օգոստոսի 15-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում, նախարարի առաջին տեղակալ պարոն Ս. Պապյանի մոտ տեղի ունեցավ հերթական քննարկումը, նվիրված` Սևանա լճում իշխանի բազմացման պիլոտային ծրագրի իրականացման ընթացքին:

Պիլոտային ծրագրի քննարկմանը մասնակցում էին` ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության,«Էկոմոնիթորինգ»ՊՈԱԿ_ի, «Սևան» ազգային պարկի համապատասխան մասնագետներ, ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ձկնաբանության ինստիտուտի, «Էմի ֆրութ» ընկերության ներկայացուցիչներ:

Խորհրդակցության ժամանակ «Էմի ֆրութ» ընկերության տնօրենը ներկայացրեց իրականացրած և նախատեսվող աշխատանքները, հատուկ ուշադրություն դարձվեց ծրագրում օգտագործվելիք կերի որակի և բաղադրության վրա, ինչպես նաև ծրագրի իրականացման ընթացքում մշտադիտարկման, մոնիթորինգի հարցերին: «Էմի ֆրութ» ընկերության տնօրենը տեղեկացրեց, որ համագործակցում են դանիական ԷնՍԻ քոնսալթինգ ընկերության հետ և այս ծրագրի շրջանակներում տրամադրված խորհրդատվության հիման վրա, որպես ձկան կերի մատակարար ընտրվել է դանիական ԲիոՄար ընկերությունը:

ԲիոՄար-ը հիմնադրվել է Դանիայում 1962թ-ին, ներկայումս նա բարձր արդյունավետությամբ ձկան կեր մատակարարող առաջատար ընկերություններից է: ԲիոՄար խումբը կերեր է վաճառում աշխարհի 60 երկրներում ավելի քան 25 տեսակի ձկների համար: Խումբը արտադրում է հատուկ սերտիֆիկացված կերեր օրգանական ձկան արտադրության համար: Տարեկան ԲիոՄար խումբը արտադրում է ավելի քան 710000տ ձկան կեր:

ԲիոՄար խմբի արտադրանքը համապատասխանում է ISO 9001:2008, ISO 22000:2005, GLOBAL G.A.P միջազգային ստանդարտներին և ունի համապատասխան սերտիֆիկատներ:

Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների վերականգնման պիլոտային ծրագրի շրջանակներում նախատեսվում է օգտագործել EFICO ENVIRO 975 կամ 920 մակնիշի ձկան կեր: Այս կերերը կազմված են բարձրորակ կոմպոնենտներից, ինչը հնարավորություն է տալիս լավագույնս բավարարել ձկների սննդային պահանջները, միևնույն ժամանակ նվազագույնի հասցնելով շրջակա միջավայրի վրա ազդեցությունը: Կերի կազմի օպտիմալացման միջոցով ընկերությանը հաջողվել է նվազեցնել նրանում ազոտի և ֆոսֆորի պարունակությունը, այդպիսով ապահովելով ջրի նվազագույն աղտոտում այդ նյութերով:

«Էմի ֆրութ» ընկերությունը պատրաստ է ձկան կերից տրամադրել այն կազմակերպություններին, որոնք կցանկանան իրականացնել կերի որակի և բաղադրության լաբորատոր հետազոտություն:

ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ պարոն Պապյանը, նշեց որ այս ծրագիրը փորձնական է (պիլոտային) և առաջին հերթին ուղղված է Սևանա լճում էնդեմիկ տեսակների վերարտադրման ապահովմանը: Մշտական իրականացվող մոնիթորինգի շնորհիվ, պիլոտային ծրագրի ավարտին կգնահատվեն հնարավոր դրական և բացասական ազդեցությունները Սևանա լճի էկոհամակարգի վրա, որը թույլ կտա որոշում կայացնել հետագա քայլերի վերաբերյալ, առաջնորդվելով «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում ամրագրված պահանջներով:

Դիտումներ: 467 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: