ՈՒրբաթ, 17.05.2024, 06:10 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Օգոստոս » 15 » Սևանից սահմանված 320 մլն խմ ջրաքանակից ջրառն արդեն 230 մլն խմ է կազմում
13:00
Սևանից սահմանված 320 մլն խմ ջրաքանակից ջրառն արդեն 230 մլն խմ է կազմում
                                 

  ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2012թ. առաջին 7 ամիսների ցուցանիշները: Սեփական եկամուտների կատարողականը կազմել է 83.7 տոկոս:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ` Ա. Գևորգյանը հանձնարարել է մարզպետներին` ուշադրության կենտրոնում պահել հավաքագրումների գործընթացը:

Մարզպետներին հանձնարարվել է ուսումնասիրել համայնքներում պարարտանյութի և դիզելային վառելիքի պահանջարկը և ՀՀ կառավարությանը ամփոփ տեղեկատվություն տրամադրել, ինչի հիման վրա կորոշվի հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ և դիզելային վառելիք տրամադրելու պետական ծրագրի հետագա ընթացքը: 

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են ոռոգման կազմակերպմանը վերաբերող խնդիրներ: Մասնավորապես` նշվել է, որ պայմանավորված եղանակային և սակավաջրության պայմաններով` շարունակում է բարձր մնալ ոռոգման ջրի պահանջարկը, հատկապես մեծ է բարձր ջրապահանջ ունեցող հատվածներում պահանջվող ջրաքանակի մատակարարման անհրաժեշտությունը: 

Հաշվի առնելով ոռոգման ջրի մատակարարման կարևորությունը նաև աշնան գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ`փոխվարչապետը մարզպետներին հորդորել է համապատասխան աշխատանքներ տանել համայնքների ղեկավարների և գյուղացիական տնտեսությունների հետ, հետևել, որպեսզի ոռոգումն իրականացվի առավելագույնս կազմակերպված, և ջուրը մատակարարվի խնայողաբար` ընդգծելով, որ Սևանից սահմանված 320 մլն խմ ջրաքանակից ջրառն արդեն 230 մլն խմ է կազմում: 

Ա. Գևորգյանը կարևորել է նաև ՋՕԸ-ի կողմից մատակարարված ոռոգման ջրի դիմաց վարձավճարների հավաքագրումների անթերի կազմակերպումը` նշելով, որ այն առաջին հերթին ուղղված է համակարգում պարտքեր չկուտակելուն և աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը:
Դիտումներ: 438 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: